«Անհայրենիք Նիկոլը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, նույնը կատարվում է Լաչինի միջանցքում». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Բերձորի միջանցքի հետ, ինչը կատարվել էր Բերձորի ու Աղավնոյի հետ, մասնավորապես՝ դրանց հանձնումից հետո, կառավարության շենքում նստած անձնավորությունը պետք է ներկայացներ այլընտրանքային ճանապարհի կառուցման նախագիծ, բայց դրա փոխարեն՝ ամիսներ առաջ հանձնեց Բերձորն ու Աղավնոն։

«Անհայրենիք Նիկոլը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, նույնը կատարվում է Լաչինի միջանցքում։ Սրա ուղիղ մեղավորը սա է։ Սրա ՔՊ-ականներն այսօր ասում են, թե՝ ինչի՞ եք հավաքվում կառավարության մոտ, ուսապարկերն էլի հանձնարարություն են ստացել, հավաքվել ենք նրա համար, որ դու ես ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա, այսօր Հայաստանում իշխանություն չկա, եթե լիներ, ապա անելիք կլիներ։

«Հայաստանի իշխանությունն օկուպացված է այս անհայրենիք կապիտուլյանտի կողմից, ով շատ կոնկրետ հանձնառություն ունի  ստանձնած թուրքերի հետ, որ Հայաստանի պետականության վերջը պետք է տեսնի։ Մեզ ապրելու իրավունքից զրկել է, հիմա ուզում է զրկել նաև մտածելու և գործելու ունակությունից»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս