Ալիևը խոսել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին՝ նշելով, թե երբ այն պատրաստ կլինի
Այսօր Թուրքմենստանում Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու Սերդար Բերդիմուհամեդովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեմային:
Նա նշել է, որ Բաքուն ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ:
«Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում ավարտվել է երկաթուղային գծերի անցկացման աշխատանքների 40 տոկոսը, իսկ ավտոմայրուղու կառուցման՝ 70 տոկոսը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, ինչի արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք»,- ասել է Ալիևը՝ այս տրանսպորտային ուղու մասին խոսելով, ասես, որպես կայացած իրողություն: