Արցախում ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակել, որոշ ոլորտներում դրական, որոշներում` բացասական ցուցանիշներով
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը 4.5 ժամ տևողությամբ ասուլիս տվեց և 4.5 ժամվա ընթացքում մի քանի անգամ հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքներով՝ ինչպես իր կառավարման ձախողումների, այնպես էլ՝ Կառավարության ծրագրի ընդունած դրույթները չկատարելու մասին։
«Ես չեմ պատրաստվում բացատրել անբացատրելին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ ԼՂ-ում միջազգային մեխանիզմ գործարկելու նպատակով:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովը պատասխանելով մեր հարցին՝ նշեց, որ ձևաչափը, որն Ադրբեջանի ղեկավարությունն առաջարկում է, Արցախի համար միանգամայն անընդունելի է, քանի որ նրա առաջարկած ձևաչափում պետք է, նրանց ասած՝ «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների» հետ հաջորդ հանդիպումը կայանա Բաքվում։
Շրջափակման պայմաններում Արցախի գյուղատնտեսության հիմնադրամը բնակիչներին սերմացու է տրամադրում
Շրջափակման պայմաններում այսօրվանից բնական գազը կվաճառվի կիլոգրամով
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ հայկական կողմը դժգոհ է՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Արևմուտքից և մնացած բոլորից, քանի որ քաղաքականության մասին պատկերացումներն այնպիսին են, որ ինչ-որ մի այլ երկիր պետք է ավելի շահագրգռված լինի ՀՀ շահերով այնպես, ինչպես սեփական երկրի շահերի դեպքում: Այնուհետև նա պարզաբանեց, թե ինչու են ՀՀ իշխանությունները դժգոհ Արևմուտքից։
Երեկ 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Խոմով-Սարգսյանի ծննդյան տարեդարձն էր, հերոսը կդառնար 22 տարեկան: Այդ կապակցությամբ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հերոսին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին զոհված զինծառայողի հարազատները, ընկերները, հրամանատարը, 44-օրյա պատերազմի զոհերի տասնյակ ծնողներ, ինչպես նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ։ Հայտարարության տեքստը ներկայացնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ըստ էության, մերժեցին այն։
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից մերժվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ։
Արցախի պետնախարարը ներկայացրել է կառավարության նորանշանակ անդամներին
Ռազմական դրության ժամանակ Արցախի խորհրդարանը նախագահ կընտրի. ԱԺ-ում քննարկվել է նախագիծը
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից 3 ամսից ավելի Լաչինի միջանցքն ապօրինի փակելու գործողություններին և այդ համատեքստում Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություններին:
Տեսնում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում վիճակը ռազմական առումով սրելու կոնկրետ գործողություններ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր:
Մարտի 14-ին Եվրոպական խորհրդարանը՝ ԵԽ-ն, ընդունել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը, բազմաթիվ հարցերից զատ՝ Ադրբեջանի ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում և այլն, ևս մեկ կարևոր արձանագրում է պարունակում, որի մասին, ի դեպ, իշխանական լրատվամիջոցներն այս ընթացքում այդպես էլ դիտավորյալ չխոսեցին։
«Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պետք է Պապիկյան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցությունը քրտինքը ճակատներին՝ փորձեն հիմարագույն և վտանգավոր թեզը հերքել: Նկատի ունեմ երեկվա Նիկոլի ասած այդ 5-րդ շարասյան պատճառով պարտությունը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Պրեսսինգում» Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Արտյոմ Տոնոյանն է:
34 տարեկան Գոհար Հակոբջանյանն ապրում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում և միայնակ մեծացնում է իր 13 տարեկան աղջկան։
Դեռևս մինչև պատերազմը՝ երկուսուկես տարում, Փաշինյանը հիմնովին փոխել տվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կազմը, մի քանի անգամ փոխվեց բանակի հրամանատարը, ազատվեցին մարտական հարուստ փորձ ունեցող և իրենց տեղանքներին լավ ծանոթ պաշտպանական շրջանների հրամանատարները, նրանց փոխարեն անհասկանալի և չարդարացված նշանակումներ արվեցին։
Արդեն 15 օր է, ինչ աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության պետական նախարար: Մինչ այդ օրերի ընթացքում գործադիր իշխանության բոլոր հնարավորությունները լարելով գրեթե շուրջօրյա ռեժիմով փորձում ենք ոչ միայն մեղմել Արցախի շրջափակման հետևանքները, այլև վերականգնել երկրի տնտեսության առաջնահերթ ճյուղերի գործունեությունը, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, հստակ նպատակներից ու ազդեցությամբ մղված, առանց ծագումն ու ծագումնաբանությունը գոնե քողարկելու անցել են իմ անձի հասցեին կեղծ, պախարակող տեղեկություններ տարածելուն: Հաշվի առնելով, որ նման երևույթները կարող են հանրության մոտ անհիմն կարծիք կամ տպավորություններ ձևավորել՝ այդ պատճառով ցանկանում եմ արձագանքել ու հայտարարել հետևյալը.
Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում:
Տուժածներ չկան:
Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է:
Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, NEWS.am-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների հեռանկարներին:
Եթե Ալիևի միջոցով բանակցային գործընթացի նյութերին ծանոթացած Փաշինյանը մինչ այսօր չի կարողացել ըմբռնել վերոնշյալ տեքստերի բովանդակությունը, ապա մենք գործ ունենք առնվազն սահմանափակ գործունակ անձի հետ: Իսկ եթե հասկացել է, ապա նորից միտումնավոր ստում է: Ստելու նպատակներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որպեսզի կոծկի իր տոտալ ձախողումը:
Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկմանը թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել է, որ կա հայ-թուրքական հակամարտություն, որը չի ծագել երեկ, 1918-ին, 1991-ին, 1993-ին, այլ այն ծագել է այն պահից, երբ հայկական քաղաքական գործոնը և թուրքական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում նույն տարածքի համար սկսել են պայքարել: Այսինքն, խոշոր հաշվով, երբ թուրքերը սկսել են հաստատվել այս տարածաշրջանում, և այդ նախապայմաններն անդադար եղել են:
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է:
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին խնդրեցին հիշեցնել, թե ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ե՞րբ է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին: