Ադրբեջանին հանձնված Արցախից բնիկ հայ բնակչության արտագաղթի ֆոնին Ալիեւը հայտարարել է «հաջող վերաինտեգրման մասին»։
Այս պահին միակ տեսանելի հնարավորությունը «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի, ՄԱԿ տարբեր մարդասիրական գործակալությունների կողմից անհապաղ բժշկական օգնություն հասցնելն է՝ օդային ճանապարհով՝ ուղղաթիռներով: Միայն այդպես է հնարավոր այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով վիրավոր անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնել:
Տարածաշրջանում ու հատկապես Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, այսօր Հայաստան ժամանեցին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ Հատկանշական է, որ Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը ժամանեց Հայաստան։
#ՀԻՄԱ. ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ասուլիսը՝ Երևանում. ՈՒՂԻՂ
ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի բուժանձնակազմը ներգրավվել է Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներում։
«Մենք գրեթե 3 տարի շարունակ զգուշացնում էինք, որ չի կարելի Հայաստանը վերածել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների պարզման փորձադաշտի կամ հակասությունների կենտրոնի: Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները, գիտակցաբար թե ոչ, արեցին դա»,- 168.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց ներկա վիճակը քաղաքագետ Արա Պողոսյանը՝ հավելելով, որ այս համատեքստում բավականին մեծ վտանգով են հղի նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա մեղադրանքները՝ ուղղված ՌԴ-ին:
Արագ միջոցներ ձեռնարկեք Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի արդյունքում ծանր վիրավորներին, ուղղաթիռներով արագ Հայաստանի Հանրապետության հիվանդանոցներ հասցնելու համար: Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է»:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին գործողությունների հետևանքով և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի վիրավորներին արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:
«Ցանկացած հայի սրտում, ում համար Արցախը հայրենիք է, ոչ թե միայն ցավ, տառապանք կա, այլև ցասում,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը՝ տեղեկացնելով, որ նախօրեին ՀՅԴ Մոնտրեալի կառույցների նախաձեռնմամբ տեղի է ունեցել Արցախի զորակցության ժողովրդական հավաք,- Հանդիպումն այնպես չէր, որ միայն զեկուցում էինք, այլև լսում էինք ժողովրդին: Ահավոր հիասթափված, հուսախաբ, զայրացած, ուղղակիորեն տառապանքի մեջ է Կանադայի սփյուռքյան գաղութը. Արցախի հանձնումի, վաճառքի հետ չի հաշտվել:
Արցախցի երեխաներն իրենց տների պատերին հրաժեշտի խոսքեր են գրում:
Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խայտառակություն է Եվրոպայի համար։ Այս մասին հայտարարել է անանուն եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ում խոսքը մեջբերում է Guardian-ը:
Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին և մարդկանց՝ ձգտելու ազատության և արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել մեր պետությունների և ժողովուրդների միջև կապերը»։
Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։
Իմ ծնողը ստիպված է թողնել իր հայրենիքը. Արցախից բռնագաղթված քաղաքացի
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Ստեփանակերտում բենզալցակայանի հատվածում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր։
Դժվար է, երեխաները շատ են վախեցել. թշնամու հետ ի՞նչ ապրել. Արցախից բռնի տեղահանված բնակիչ
Գերմանիայի իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։
7 շունչ ենք, ՀՀ-ում ԱԱԾ-ն ասում է դիմեք Կարմիր խաչին. Արցախից բռնի տեղահանված
Գորիսն ընդունում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին
Արցախցի մեր տեղահանված հայրենակիցները շարունակում են գալ Գորիս՝ ՈՒՂԻՂ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան (Խոջալու) քաղաքում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Տարածաշրջանային հարցերում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու վերաբերյալ ջենթլմենական համաձայնությանը հետևելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Արցախում օրերս իրականացված արյունալի ռազմական գործողությունից հետո այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Նախիջևանում է, որտեղ նախատեսվում են նրանց բանակցությունները։
168.am-ի հետ զրույցում Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, որ փորձում են այնպես անել, որ Արցախից բռնի տեղահանված հայությունը գլխին տանիք ունենա, գոնե ժամանակավոր, որպեսզի հասկանան, թե հետագայում ինչ կարող են անել։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հերքել է լուրերն այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել և ապաստան տրամադրել Արցախի հայերին։ Այս մասին վերջինս հայտնել է թվիթերի իր էջում:
Ստեփանակերտից դուրս եկող ավտոշարասյունը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Լոռու մարզի Տաշիր համայնքում:
Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական մեկնաբան, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: