Կոնկրետ երկրի անուն չի նշվել․ ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների մասին

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ երկիր չի նշել, ասել է միայն, որ որոշ դաշնակիցներից հիասթափված ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով՝ Եվրախորհրդարանում դաշնակիցների հասցեին հնչեցրած Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ հայտարարելով, որ երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ-ից փախչում էին Հայաստան, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ-ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։

«Սենսացիոն հայտարարություններ չեն արվել։ Հայտարարության մեջ կոնկրետ երկիր չի նշվել։ Խոսվեց մեր դաշնակիցներից մի քանիսի մասին … Առաջին մասում խոսվեց հիասթափության մասին, բայց կոնկրետ դաշնակիցներ չնշվեցին»,- ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանի հիասթափությունը նրանց մի շարք գործողությունների վերաբերյալ, բազմիցս հնչեցվել է:
Իսկ Նիկոլ Փաշինյանի ուղերձն առհասարակ, փոխարտգործնախարարի գնահատմամբ, հաստատում է ՀՀ քաղաքականությունը` հնարավորինս ընդլայնել և խորացնել հարաբերությունները Եվրամիության անդամ երկների հետ։

Կարդացեք նաև

«Ոչ մի սենսիացոն բան չկար։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղված են եղել ապահովելու բարեփոխումները։ Եվրամիությունը մնում է Հայաստանի բարեփոխման տեսանկյունից կարևորագույն գործընկեր»,– ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս