«Մենք որևէ իրավունք կասկածի տակ չենք դնում, մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին։ Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է, և խոսել ենք դրա մասին, տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի քաղաքական ուժերի այն հայտարարությանը, որով ՀՀ իշխանությանը կոչ էին անում կասկածի տակ չդնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։
Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։
ՆԳՆ ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հանրապետության տարածքում իրականացնում է ամենօրյա ուժեղացված ծառայություն։
«Ե՛վ ռուսը, և՛ եվրոպացին, և՛ ամերիկացին մեզ ձեռք են առնում. Դարձել ենք իզգոյ: Բոլորս գիտենք, որ վերջին տարիներին գլոբալ աշխարհն ուզում է օպտիմալանալ, փոքր երկրները մտնեն մեծ երկրների տակ, և այստեղ մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա: Երբ ասում էին, որ քաղաքապետարանը բարձրախոսներ է բերում, որպեսզի մարդկանց առավոտներն արթնացնեն երաժշտության տակ, ես սարսափեցի, ասացի՝ սրանք հաստատ նամազ են ուզում մեր ջանին կապեն»։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ դոցենտ, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ Թրահել Վարդանյանը խոսելով Սարսանգի ջրային պաշարների նվազման, ջրային ռեսուրսների խնդրի և այդ խնդրին ուղղված անհրաժեշտ քայլերի մասին, ասաց, որ ջրային ռեսուրսների որոշակի ակունքային մասեր՝ Սյունիքի բարձրավանդակի, Վարդենիսի գոտու, գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, բնականաբար, այստեղ էկոլոգիական վտանգի խնդիրն առկա է։
«Հանուն հայկական շահի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է, պետք է անգամ գնա նաև պատերազմ հայտարարելու, որովհետև այսօր խոսքը ոչ թե ինչ-ինչ կուսակցական շահերի, այլ Հայաստանի գոյության մասին է»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ շեշտելով՝ դա անհրաժեշտ է, որովհետև ցանկացած անվտանգային մարտահրավեր հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտությամբ, ինչի մասին խոսում է այս իշխանությունը։
Պատերազմի և պարտության գերագույն մեղավորն ու պատասխանատուն, որը հայտարարում էր, թե պատրաստ է զոհվելու, բայց ոչ միայն չզոհվեց, այլև պահպանեց սեփական պաշտոնը, արդեն երկուսուկես տարի է՝ պարտության մեղավոր է հանում բանակին և հատկապես գեներալիտետին։ Արժե հիշել, թե ինչպես նա նախապատերազմյան շրջանում գլխատեց ու ոչնչացրեց բանակի ներուժը և այդպիսով նախապատրաստեց մեր պարտությունը։
Քիչ առաջ ձերբակալվել է Արցախի հանրային ռադիոյի հաղորդավար Սեյրան Կարապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարեկ Մալյանը։
Կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման բոլոր դեպքերը կքննեն համապատասխան մարմինների կողմից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սերժ Սարգսյանի 2013 թվականի հայտարարությունը.
Շրջափակված Արցախում նախադպրոցականների միջև անցկացվել է ռազմամարզական խաղեր՝ նվիրված ընկած հերոսներին
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստա՞ն կգնա, թե՞ Արևմուտք, էական չէ, որովհետև երկու դեպքում էլ դա լինելու է հայ ժողովրդի հաշվին. «Իսկ այդ ընթացքում նա Ռուսաստանի՞ն բարեկամ կասի, թե՞ Արևմուտքին, եկեք՝ այդ Նիկոլ ոչմիբանի կռուտիտների մեջ չմտնենք, որովհետև մեր խնդիրը այդ էժանագին կռուտիտ անողին հեռացնելն է. նրա էժանագին կռուտիտները շատ թանկ են նստում մեզ վրա»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Արցախում մարդասիրական օգնություն է տրամադրվում. բացվել է 5 կետ
Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանությամբ ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունումը՝ համոզմունք հայտնելով, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը ։
Սուրեն Պապիկյանը չի՞ լսել կամ լսում իր քաղաքական առաջնորդին, որը բացեիբաց խոսել է բանակի և դիրքերի խոցելիությունից, պատերազմից առաջ, ընթացքում և հետո հրապարակավ հայտնել գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ, որի մասին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել։
Օնիկ Գասպարյանը փաստորեն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նախընտրել է համագործակցել ժամանակին իր ասած՝ «բարոյազուրկ ստախոս» իշխանության ներկայացուցիչների հետ, գուցե անգամ հոգու խորքում նրանց համարելով ռազմական գործին չտիրապետող: Բայց գուցե նաև գնահատականները փոխվե՞լ են, ուստի համաձայնել է առնվազն ևս մեկ անգամ հանդիպել քննիչ հանձնաժողովի հետ:
Ֆրանսիայի Սենատում մարտի 16-ին տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ:
Չնայած շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, Արցախում այս ընթացքում հաջողվել է կազմակերպել և իրականացնել մշակութային որոշ միջոցառումներ:
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 194 հիվանդ։
Ներկա էր նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով:
Կատալոնիայի խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանների՝ Ադրբեջանի կողմից շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների համար:
Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա փոքր-ինչ հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացի կրկնել է Բաքվի խոսույթը:
Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Եթե անգամ իմ ակտիվության պատճառով իմ նկատմամբ ճնշումներ լինեն, ինձ համար հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի՝ ո՛չ անձնական գործերը, ո՛չ ֆիլմերը, ո՛չ դերերը, որոնք ես կստանամ կամ չեմ ստանա: Եթե այսպես շարունակենք, վաղը ոչ մեկս անելիք չենք ունենա՝ ո՛չ մեր բնագավառում, ո՛չ այլ բնագավառում: Այսինքն՝ մենք այսօր նախ պետք է պայքարենք բոլորս հայրենիք ունենալու, հայրենիքը պահպանելու համար, որպեսզի հետո նոր կարողանանք հանգիստ ամեն մեկս զբաղվել մեր գործով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը:
Շրջափակված Արցախում խանութներում ապրանքների գները վերահսկվում են
Արցախի պետնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Մանկապետական ստեղծագործությունների մրցույթ` նվիրված մայրության տոնին