Այսօր Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հայտարարելով, թե իրեն հրավիրել են, ինքն էլ եկել ու լսել է հավաքվածների պահանջը։
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը:
Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ։ Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիևը կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին, կիսելով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ «Ես բարձր եմ գնահատում նրանց համապատասխան ջանքերը։
Սահմանադրագետն ընդգծեց՝ հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Գերագույն Խորհրդի հայտնի որոշմանը, որում շեշտվում է՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով երեկվա հանդիպմանը և դրան հաջորդած հայտարարությանը, նախ ասաց, որ Միշելի այդ հայտարարությունն իսկապես զզվելի ու գարշելի հայտարարություն է.
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսելով Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման և դրանից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մասին, ասաց, որ Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է։
Ձեր 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին
«Բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքները խայտառակ են, անմխիթար ու ողբերգական»,-այսօր երեկոյան «МОЯ АРМЕНИЯ/Իմ Հայաստան» թելեգրամյան ալիքի ուղիղ եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Melik Adamyan 2 թելեգրամյան ալիքով միացմամբ պատասխանեց օգտատերերի մի շարք արտաքին ու ներքին քաղաքական հարցերի։
Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Մայիսի 12-ին հաղորդվել էր Մուշեղ Շահբազյանի (ծնված 1960թ.) անհայտ կորելու մասին՝ նշում է Արցախի ոստիկանությունը:
«MonumentWatch» կայքը հերթական ահազանգն է հնչեցրել՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը։
Արցախը պետք է մնա հայկական, և հայության հաջորդ սերունդները պետք է այստեղ տեսնեն իրենց արժանապատիվ ապագան։
Մայիսի 11-ից Ադրբեջանը Գեղարքունիքի հատվածում՝ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ հրետանային, ականանետային միջոցներից և հրաձգային զենքերից կրակ է արձակել:
168.am-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Հանդիպմանը Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները, առաջացած հումանիտար և անվտանգային խնդիրները։
ՄԻՊ արտահերթ զեկույցը փաստել է, որ Ադրբեջանը հանրագումարային 85 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ վատթարացնելով հումանիտար վիճակն Արցախում և խորացնելով մարդու իրավունքների խախտումները:
Արցախում հրադադարը խախտվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրից։
Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։
Ըստ նրա՝ չկարողացանք 2016 թվականի քառօրյա պատերազմի դասերը քաղաքականության վերածել։
«Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ Վաշինգտոնն իրենց համար մեկ քայլ առաջ էր, և դժվար չէ կռահել, որ այն, ինչը մեր թշնամիների համար մեկ քայլ առաջ է, ուրեմն՝ 5-10 քայլ մեզ համար հետ է: Այն պայմաններում, երբ գոհ է մեր թշնամին, նշանակում է՝ մենք ենք նահանջում, չենք կարող սպասել որևէ իրադարձություն, որը կխոսի անգամ կայունության մասին, չեմ խոսում հայկական կողմի առավելությունների մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:
Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կազմում Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու։ Այսինքն՝ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար ու տարբեր առիթներով կրկնում է, թե Արցախի հարցով Ադրբեջանի հետ պետք է բանակցեն արցախցիները, բայց դրսում միջազգային հարթակներում և հարցազրույցներում, ըստ էության, ընդունում է թշնամու պնդած խոսքն ի գիտություն։
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասաց, որ քննարկումներն ընթանում են բոլոր որոշումներ կայացնողների հետ։
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ։
Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ, հայտարարություն էր տարածել:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մայիսի 3-ից ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետը հեռացնելու պահանջով։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։
168.am-ի հետ զրույցում շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանն անդրադարձավ ստորագրահավաք-շարժման արդյունքներին և ասաց, որ Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն այդ շարժման կուլմինացիոն ավարտը չէր, կա գործողությունների հստակ քարտեզ, որով էլ շարժվում են։
Քանի որ գործընթացը ընթանում է երկխոսության ձևաչափով, ունի կոնֆիդենցիալ բնույթ: Այսպիսով ԿԽՄԿ-ից չմանրամասնեցին, թե ինչ քննարկումների մասին է խոսքը: