Ինչպես հանձնվեց Արցախը 

Վահան Բաբայանը գրում է. «Ինչպես հանձնվեց Արցախը… Սա հարց է, որ դեռ երկար կուսուսմնասիրվի պատմաբանների կողմից, բայց մենք`ժամանակակիցներիս պարտքն է ադեկվատ քաղաքական գնահատականներ տանք կատարված աղետալի իևադարձություններին:

Շատերը ասում են, որ եթե ուրիշ ղեկավարություն լիներ Հայաստանում, միևնույնն է՝ Արցախը հանձնելու էին նույն կերպ, բայց, ինչպես գիտենք, պատմությունը ունի մի չգրված օրենք՝ «պատմությունը եթե-ներ չի սիրում»:

Ուստի ով եղել է իշխանության, նրանք էլ կրում և կրելու են ողջ պատասխանատվությունը կատարվածի թե սերունդների և թե պատմության առաջ:

Արցախի հանձնումը սկսվեց այն օրվանից, երբ Երևանում սկսեցին «հայաստանցի-ղարաբաղցի» տեղեկատվական երկարաժամկետ օպերացիան, դա քչերն էին էն ժամանակ հասկանում և դա թավշյա իշխանափոխությունից շատ առաջ էր:

Հետո եկավ չարաբաստիկ 2018թ. և ակհայտ էր, որ մերժելով հինը՝ նորերը մերժելու են հին հաղթանակները և հին ամբողջ արժեհամակարգը, այդ թվում՝ Արցախի հարցի գերակայությունը մեր քաղաքական օրակարգում:

Այդպես էլ եղավ. հիշենք հեգնական գրառումները Շուշիի Ղազանչեցոցի մոտ՝ «Եկել ենք վերջին անգամ հողերը տալուց առաջ նկարվելու» կամ նմանատիպ բաները, երբ հանրության մեծ մասը նույնիսկ չէր էլ պատկերացնում՝ ուր է այս ամենը տանում, իսկ այն փոքրաքանակ խոսողները այդ ամենի դեմ համարվում էին «ծախված դավաճաններ» կամ պատվեր կատարողներ:

Հետո եկավ զրոյական կետի մասին հեքիաթը ու միամիտ հանրության աչքերին թոզ փչելով հավատացրեցին, որ Սերժ Սարգսյանը, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր Արցախի անկախությանն ու ազատագրմանը, փաստորեն ավելի քիչ բան էր արել ու պետք էր էդ արածները ջնջել ու սկսել «սեփական զրոյական կետից» ասելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Իբր Արցախն էլ պետք է դառնար բանկցային կողմ, թե ի վերջո ինչ դարձավ՝ էլ չասենք:

Հետո պատերազմ, կոտորած, աղետ: Դե դրանից հետո ինչ եղավ ու ուր տարավ զրոյական կետից սկսելը հիմա արդեն տեսաք բոլորդ: Նշաձողի իջեցումից մինչև Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում և միայնակ թողնելով արցախցիներին շրջափակման մեջ՝ օրվա իշխանությունը հրաժարվեց 30-ամյա ձեռքբերումներից և պատմությունից և այդ էջը փակեց թե ներսում, թե դրսում:

Հիմա չես գտնի աշխարհում մի երկիր, որը այսքան պարտություն կրելով պահեց նույն այդ պարտվողներին իշխանության վրա, ավելին՝ կրկին նրանց ընտրեց 2021թ. խորհրդարանական ընտրություններում և մանդատ տվեց, չկա նման նախադեպ սա աննախադեպ է ու փաստացի մեր պատմության դասագրքերում կգրվեն այնպիսի տողեր այս ամենի մասին, որ բոլորը կլինեն մեղավոր, բոլորը կլինեն պատասխանատու, բացի օրվա իշխողներից, սա է իրականության սթափ գնահատականը»:

Տեսանյութեր

Լրահոս