Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով նախաքննությունը․ APA

Բաքվում ավարտվել է Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով նախաքննությունը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ այսօրվա նիստին «վկան ցուցմունք է տվել, ապա հրապարակվել են գործում առկա փաստաթղթերը»։

Ըստ APA գործակալության՝ դատախազը դատարանից հավելյալ ժամանակ է խնդրել, նիստը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 7-ին։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։

Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքները։

 

Տեսանյութեր

Լրահոս