Ինչպե՞ս հանձնվեց Արցախը 

Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Ինչպե՞ս հանձնվեց Արցախը

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, բնականաբար, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, Օնիկը, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։

Եւ այսպես՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։

Հիմա քչերն են հիշում, որ հեղափոխական էքստազի օրերին, 2018-ի մայիսի սկզբին, Նիկոլը ոչ միայն Արցախը չէր համարում Ադրբեջան, այլ նաեւ հենց էդ օրերին հրապարակում խոստացավ անգամ Արցախը վերամիավորել Հայաստանին։

Ու այս հայտարարությանը հետեւեց հրապարակի մի քսան րոպեանոց բուռն օվացիաները։ Իսկ արդեն 2018-ի մայիսի 5-ի իր պատմական ելույթում, Նիկոլը հայտարարեց՝ «Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար»։ Ключевое слово՝ Արցախի պետականություն։ Եւ սա ասել է այն նույն անձը, ով հիմա բոլոր հարթակներից՝ ներհայաստանյան ու արտահայաստանյան, փոձում է ապացուցել անապացուցելին, որ Արցախը թուրքին հանձնված էր դեռ 1991-ին՝ Ալմաթիի հռչակագրով։

Անցնենք առաջ։ Նույն օրը, նույն ելույթում, Նիկոլը հայտարարեց՝ «Հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Այսօր, առավել քան երբեւէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»։ Թե ո՞ւր էր էդ ժամանակ Ալմաթիի հռչակագիրը, Մատենադարանի ո՞ր դարակում էր պահված, որ հեղափոխական իշխանությունը տեղյալ չէր այլեւս հանձնված Արցախի մասին, ժամանակակիցիները լռում են։

Այս պատմական ելույթից հետո, երբ բոլորիս թվաց, թե Արցախի միջազգային ճանաչմանը чуть ли не ժամեր են մնացել, Նիկոլը գնաց Ստեփանակերտ, էն Ստեփանակերտը, որտեղ մի քանի օրից Ալիեւն իր հաղթական պառադն է անելու, այ հենց այդ նույն Ստեփանակերտում հատարարեց, որ Արցախը Հայաստան է ու վերջ, ու մի հատ էլ սպառնաց Ալիեւին, ասելով՝ «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Ու էլի՝ ոչ մի խոսք Ալմաթիի հռչակագրի մասին, որով, ըստ Նիկոլի, նախկինները դեռ 1991-ին էին հանձնել Արցախը։

Ահա այսպես, հետեւողական ու նպատակասլաց, Նիկոլը մոտեցրեց Արցախի անկումը։

Հետո արդեն՝ սեփանակ կետից բանակցություններն էին, «ոչ մի բան էլ չենք բանակցում», «ինչ ուզում եմ՝ էն էլ բանակցում եմ», մադրիդյան սկզբունքները ինչ-որ մի հյուրանոցի պիվնոյում մյունխենյանով փոխելու անկանոն քայլերն ու հայտարարությունները, որոնք վերջնականապես փակեցին կապկանն ու բացեցին պատերազմի դուռը։

Բայց, այդ մասին՝ հաջորդ դասին»։

Տեսանյութեր

Լրահոս