Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օրվա հետ մխրճվում է ավտոկրատիայի, ամբողջատիրության ճահճի մեջ՝ նաև այդ պատճառով Հայաստանը հասցնելով անդառնալիության կետին մոտեցող աղետների։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:
«Երկխոսության հարցը կքննարկվի հետևյալ տիրույթում, Ադրբեջանի նախագահին կհորդորեն երկխոսել, նա էլ իր հերթին՝ կստանձնի պատասխանատվություն՝ երկխոսելու, և հետագայում, ինչպես բոլոր հարցերում, կվարվի այնպես, ինչպես հարմար է գտնում։ Եթե այդ պատասխանը բավարարի ՀՀ իշխանություններին, ապա կարելի է կանխատեսել, որ այդ քննարկվող համաձայնագրի ստորագրմանը քիչ ժամանակ է մնացել, սակայն դա մի քանի օր անց տեղի չի ունենա»,- ասաց նա։
Ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։
Մոլդավայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպմանն ընթառաջ՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ որոշակիորեն բացելով քառակողմ բանակցությունների թեմաների փակագծեր։
«Կարծում եմ` պետք չէ հեռատես լինել՝ պատկերացնելու համար, որ չնայած բոլոր ռևերանսներին, հաճոյախոսություններին, հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրվի, ադրբեջանական կողմը կձգտի դուրս մղել խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից, որպեսզի վերջապես լուծի ԼՂ-ի հետ կապված հարցն իր համար, որպեսզի դադարի անվանել այն Լեռնային Ղարաբաղ, ինչպես նրանք արդեն անում են՝ իրենց քաղաքական գիծն իրականացնելու համար, այն է` ստացեք Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռացեք։
«Ռուսական կողմի պնդմամբ՝ արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ են, և գործը հասել է տեխնիկական դետալների հստակեցմանը,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ մանրամասնելով,- Այսինքն՝ փաստաթղթերը նա ստորագրելու է, որովհետև նրան հարցնող չկա. նա ընդամենը գրիչ բռնողի դերում է: Այսինքն՝ նա չի վայելում հեղինակություն, նա բանակցային գործընթացի սուբյեկտ չէ, այլ օբյեկտ, ու նրա ձեռքում, բախտի բերմամբ թե պատահմամբ, հայտնվել է գրիչը»:
Հայկական կողմը կորուստներ չունի։
168.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են հավանական ռազմական էսկալացիայի հնարավորություններն Արցախում, քանի որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում չի թաքցնում իր նպատակը։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
դեպ, օրերս էլ ընդլայնված կազմով կայացել է հերթական հանդիպումը, որին ներկա է եղել շուրջ 200 մասնակից
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արած հայտարարություններին, որում վերջինս սպառնալիքներ էր հնչեցրել Արցախի ղեկավարության և ժողովրդի հասցեին։
Ո՞վ կլինի վճարողը՝ Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Արևմո՞ւտքը, թե՞ բոլորը միասին, տարբեր համասնություններով, Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, չի հետաքրքրում։ Որովհետև ցանկացած հետաքրքրության հիմքում դրված է շահը։ Եվ եթե նա առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ իր իշխանության պահպանման հոգսով, երկրորդական է, թե ով կլուծի այդ խնդիրը։
«Երրորդ նախագահն իր ուղերձում հստակ նշում է, որ վճռական ընտրության պահ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե որ կողմում է գտնվում: ՀՀԿ-ն եղել է, կա և լինելու է քաղաքական խրամատում, որը պահում է հայոց պետականությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ ընդգծելով՝ քանի կա փաշինյանական իշխանությունը, լինելու են նոր զիջումներ, նոր նվաստացուցիչ պայմանագրեր:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, Միքայել Մալխասյանն է։
Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմորդները հայտագրվել են և՛ Հայաստանի, և՛ Արցախի բուհերում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը․ Արցախի ՊՆ
Հրթիռների գործով մոտ 1 տարի 8 ամիս անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, ինչպես նաև 168.am-ին վերջերս տված հարցազրույցում՝ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պատասխաններին, որոնք մասնավորապես վերաբերում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում առկա, ապա հանված՝ Տավուշի գյուղերի մասին կետին:
Նախօրեին՝ ըստ էության, Մոլդավայում սպասվող բանակցային հերթական ռաունդին ընդառաջ՝ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինն ուղղեց արցախահայությանն ու Արցախի իշխանություններին։ Նա հայտարարեց, թե վերջերս իրեն շատ են հարց ուղղում՝ «ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ղեկավարության ճակատագիրը»։ Նա իբրև թե մանրամասնեց, թե, ըստ իր տեսլականի ու պատկերացման, որ դեպքերում կարող են լինել «զիջումներ ղարաբաղյան առաջնորդների համար»։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ։
Ո՞նց կարող են արցախաբնակներն այդտեղ ունենալ տարրական մարդկային իրավունքներ, կամ անվտանգություն։ Հայերի համար ի՞նչ անվտանգություն Ադրբեջանում, ի՞նչ երաշխիք, ու՞մ երաշխիքով։ Ադրբեջանը Ռուսաստա՞ն է, թե Ֆրանսիա, Ամերիկա, կամ Վրաստան… Ադրբեջանում հայերի իրավունքնե՞ր…
«Մարդը, երբ հարկը վճարում է, ակնկալում է առաջին հերթին՝ հասարակական հանրային ծառայություն, իսկ առաջին տեղում անվտանգությունն է, բանակի զինվածությունն է, սահմանների անխոցելիությունն է, և դա չանելով՝ հպարտանալ, որ իրենք փոխհատուցում են եկամտային հարկը, մարդիկ հերթական բնակարանն են առնում, մեծ սխրագործություն չէ»,- նշեց նա
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը, նախ նշեց, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության մթնոլորտում, մինչդեռ Ադրբեջանի նախագահն իր ամեն հայտարարությամբ հեռացնում է այդ մթնոլորտի ձևավորման հնարավորությունից։
Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիևի արած հայտարարության:
Աղավնոյից և Բերձորից տեղահանվածներն ունեն նաև բնակարանների գնման վկայականներ:
Չնայած այդ ամենին՝ տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն։