Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին:
Երևանում ու Բաքվում Դաչիչի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Մամեդյարովն այս մասին հայտարարել է իր բելգիացի գործընկեր Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Սալապատվում են Մաշտոց, Ռ․Մարտիրոսյան փողոցները եւ արդեն աշխատանքներ են սկսվել Կ․ Ուլուբաբյան փողոցում։ Քանի որ եղանակների վատանալուն պես ահազանգեր ենք ստանում տարբեր ծայրամասային փողոցներից, ստիպված ենք լինում որոշակի աշխատանքներ իրականացնել նաեւ այնտեղ»։
Ապրիլի 24-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված մարտական հերթապահության վիճակի և դրա կատարելագործման ուղիների քննարկմանը:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»:
Ապրիլի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
2015թ. ապրիլի 26-ին «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիևին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրհատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:
Մենք ակնկալում ենք, որ BBC-ի ղեկավարությունը հստակություն կմտցնի այդ հարցում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են դեռևս լուծում պահանջող միջոցառումների ուղիները:
Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ:
Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսուա Օլանդի ցուցաբերած ակտիվության կապակցությամբ:
Մենք գիտենք, որ արդարության, ազատության համար ի զեն պիտի կանգնես՝ նախ եւ առաջ ինքդ քո վրա հույսդ դնես, քո Աստծո եւ քո ազգի վրա։ Եւ մեր ուխտն է, որ պիտի պաշտպան կանգնենք մեր կյանքին, ցեղասպանության ճանաչմանը, արցախի հարցի արդարցի լուծմանը։
Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան եւ ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի:
Դա չի լինելու հակամարտությունների լուծման մեխանիզմ, և որ նոր ենթակոմիտեի իրական նպատակը լինելու է առկա խնդիների լուծման համար խորհդարանական դիվանագիտության մեթոդների օգտագործումը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել
Ռուսաստանն արել և շարունակում է անել ավելին, քան՝ որևէ մեկը, որպեսզի գտնի այդ շատ բարդ սակայն իրականում լուծման ենթակա ճգնաժամի հանգուցալուծումը:
Մենք կողմ ենք, որ կարգավորվեն հայ-թուրքական փոխհարաբերությունները, որ լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը և դրանով իսկ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ՊԲ առաջապահ ուժերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ օծման արարողությունն սկսելով Տերունական աղոթքով հոգևոր հայրը ջրով և կարմիր գինով լվացել ու օծել է բազալտե խաչքարը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Մենք ԵՄ-ից ակնկալում ենք տարածաշրջանում առկա մարտահրավերների հանդեպ հստակ պատասխան:
Օրենսդիրն ի գիտություն ընդունեց նաեւ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Է. Ավանեսյանի՝ ՎՊ 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանի՝ ՄԻՊ գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ 2014թ․ տարեկան զեկույցը եւ «ՍՊԱրԾ» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մ. Գրիգորյանի՝ ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված 2014թ. կատարված աշխատանքների հաղորդագրությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է նշանավոր հայագետ եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով հանդիսանում է «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին: