Բաժիններ՝

Թալիշի դպրոցում եմ տեսել այս կոչը։ Գրադի արկից ավերված դասարանի գետնին էր ընկած՝ նստարանների տակ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկու օր առաջ Երևանի Շիրվանզադեի անվ. միջնակարգ դպրոցում էի։ Տղայիս դասարանում երեխեքի համար բաց դաս էր՝ «Հաղթանակներն սկսվում են ընտանիքից» թեմայով։ Իսկ ահա Թալիշի դպրոցում էլ այլ սկզբի մասին էին մտածում։

Երկու իրականություն, որոնք այնքան նման ու այնքան տարբեր են իրարից։

Պետք է տեսնեիք՝ ինչ սիրուն և ուրախ աչուկներով էին տղայիս համադասարանցիները նայում ինձ, երբ խոստացա իրանց նամակները զինվորներին հասցնել։ Ու միայն լսեիք այն լռությունը, որն այսօր կա Թալիշի դպրոցում։

13232905_10209050406157036_9156659895192948007_n

Կրթօջախ, որի ամեն անկյունը խոսում է այն մասին, թե ինչ սիրով են այստեղի մանկավարժները մոտեցել իրենց սաներին։ Որքան գիտելիք և որքան հայրենասիրություն են սովորեցրել աշակերտներին։ Երևան վերադառնալուն պես տեսանյութ կհրապարակեմ՝ կհամոզվեք։

Իսկ այսօր այդ դպրոցում ժամանակը, կարծես, կանգ է առել։ Անընդհատ թվում էր՝ թե հիմա զանգը կհնչի ու աշակերտները վազելով դուրս կգան միջանցքներ»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս