Բաժիններ՝

Դասակի հրամանատարն ու իր զինվորները դիրքն ազատագրելու ժամանակ մոտ 40 ադրբեջանցու են ոչնչացրել

ԼՂՀ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Գագիկ Հակոբյանը, հետախուզության պետ, կապիտան Յուրի Հովասափյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հովհաննիսյանը, շարքայիններ Մուշեղ Թովմասյանն ու Տիգրան Պապանյանը քառօրյա պատերազմում ցուցաբերած արիության համար պարգեւատրվել են ԼՂՀ «Արիության համար» մեդալով:

Գագիկ Հակոբյանն ու Յուրի Հովասափյանն ապրիլի 2-ին N պահպանության տեղամասի դիրքի ազատագրման համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ խմբի կազմով հակառակորդին հասցրել է կենդանի ուժի զգալի կորուստներ՝ թողնելով միջդիրքային տարածքում մոտավորապես 40 դիակ և հետ շպրտել ելման դիրքեր:

Կրտսեր սերժանտ Մուշեղ Թովմասյանը, նռնակաձիգ Էդգար Գալստյանն ու գնդացրորդ Տիգրան Պապանյանը նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել այդ մարտական դիրքի պաշտպանության և ազատագրման գործողությունների ժամանակ: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո շարունակել են մարտ մղել հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ նրան պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Զինամթերքը սպառվելուց հետո, կազմակերպված նահանջել են մարտական դիրքի խորքը և այնտեղից օգնության հասած ուժերի կազմում անցել հակագրոհի՝ նպաստելով առաջնային գծի վերականգնմանը: Մարտերի ժամանակ ցուցաբերել են խիզախություն և արիություն:

Artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս