«Անքուն էինք, քաղցած էինք, ծարավ էինք, ցուրտ էր… Ցեխոտ էինք, սողալով էինք դիրքափոխվում… Բայց հենակետը պահեցինք…»

ՍԵՅՐԱՆ- Հատուկ նշանակության խմբի  զինծառայող, «Արիության» մեդալակիր

Անքուն էինք, քաղցած էինք, ծարավ էինք, ցուրտ էր… Ցեխոտ էինք, սողալով էինք դիրքափոխվում… Բայց հենակետը պահեցինք… Ծանր էր, ուղղակի մեր սիրտը չկոտրվեց… Պիտի ինքնատիրապետումդ չկորցնես, մարտադաշտում նախեւառաջ նյարդերի կռիվ է… Մենք հոգեպես ավելի դիմացկուն դուրս եկանք: Ամեն օր առավոտյան ժամը հինգին հակառակորդը ծանր զենքերով կրակում էր: Գիշերը դժվարանում էին մարտ վարել. իրենց թույլ կողմն է: Մեր հրամանատարը այդ բացը գրագետ օգտագործեց: Գնդապետ Արարատ Մելքումյանը խելացի կառավարեց մարտը: Նա տեղը տեղին ասում էր` ինչ անենք, որտեղ դիրքավորվենք, երբ խփենք:

Մենք նրան էինք  նայում, նրանից էինք  ուժ ստանում:

Եթե պետք լինի,  նրա հետ նորից  կռվի կգնամ:

ԱՐԱՐԱՏ- Հատուկ  նշանակության խմբի  զինծառայող

Կողը հաստ բան է էլի էդ կռիվը: Դո՛ւ ես խփում, քե՛զ են խփում: Ժպտում ես, կատակում, բայց զոհվելու մասին միտքն անընդհատ գլխումդ է, ընկճվում ես ու նորից ոգեւորվում… Չորս օր այդպես էր… Կռվում էինք ոչ այնքան մարդու, որքան զրահատեխնիկայի դեմ…

Հաղթեցինք, որովհետեւ պիտի հաղթեինք:

hayzinvor.am

 

Տեսանյութեր

Լրահոս