Կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում խայտառակ վիճակ է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ առաջարկելով նիստի օրակարգից հանել արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված կարգի նախագիծը։
Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ: Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով:
Մամեդյարովը ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելը շաղկապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ և ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին:
Մայիսի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում զորամասերը բերվել են “Լրիվ” աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:
«Երբեք չեմ զղջացել կատարածիս համար: Ճիշտ է՝ հիմա կորցրել եմ ոտքերս ու աջ ձեռքս, բայց եթե Աստծո հրաշքով վերականգնվեր առողջությունս, և առավոտյան հրամանատարս հրաման տար նման խնդիր կատարելու՝ ես դարձյալ կգնայի այդ քայլին»:
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մեկնարկել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստը։
Շարունակելու ենք ակտիվորեն աջակցել փոխընդունելի պայմանավորվածությունների փնտրտուքին:
Ելույթներով եւ զեկույցով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Մամեդյարովը պաշտոնական այցով Ռուսաստանում է գտնվում մայիսի 24-26-ին:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Կենգուրու 2015» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող են ճանաչվել 4 աշակերտ։
Ընթացիկ տարվա մայիսի 25-ին Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում կկայանա քանդակագործ Լիլի Կարապետյանի «Ճչացող լռություն» ցուցահանդեսի բացումը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Մենք կարող ենք միասին աշխատել և միջնորդություն իրականացնել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը եւ այնտեղ հանդես եկել ողջույնի խոսքով:
Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք զարգացնել անդրսահմանային համագործակցությունը Հարավային Կովկասում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին:
Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակության անդամներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:
Նախօրեին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի` արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում` նվիրված քաղաքի ազատագրման 23-ամյակին:
Թանգարանների միջազգային խորհուրդը 1977 թվականի մայիսի 18-ը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այն ամենամյա տոն է, որը հավելյալ առիթ է հանդիսանում հասարակության մեջ բարձրացնելու տեղեկացվածությունը թանգարանների մասին: Աշխարհում ավելի քան 150 երկիր, այդ թվումч Հայաստանը եւ Արցախը ամեն տարի նշում են այդ օրը, որը 1997 թվականից ավելի շատ հայտնի է իր թանգարանային գիշերներով:
06 տարեկան Արուսյակ տատիկն ապրում է Մարտունու շրջանի Աշան գյուղում: Առողջությունից չի դժգոհում, միայն աչքերի լույսն է կորցրել ու ափսոսում է, որ չի կարողանում տեսնել իրեն շրջապատող թոռներին ու ծոռներին:
Ուղիղ 23 տարի առաջ այս օրն ազատագրված շրջանով էլ կարծես թե վերջ դրվեց Արցախի շրջափակմանը. Արցախը վերջապես ցամաքային կապ ունեցավ մայր Հայաստանի հետ, որի մասին երկար տարիներ երազում էին։ Քաշաթաղի (Լաչինի) ազատագրմամբ էլ բացվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը, քանի որ այն միակ ճանապարհն էր Արցախը Հայաստանին կապող։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին Վալանս քաղաքում այցելել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի տուն-արվեստանոց: