Բաժիններ՝

Թշնամու արկակոծությունից վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը երկուշաբթի դուրս կգրվի. գլխավոր բժիշկ

Ադրբեջանական զինուժի կողմից արկակոծության հետևանքով Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքում բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանն ապաքինման փուլում է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը և հավելել, որ Վարդանի առողջական վիճակը բավարար է: «Հենակների օգնությամբ ազատ քայլում է:

Երկուշաբթի Վարդանը դուրս կգրվի»,- ասել է Մ. Մարգարյանը:

Կայքի այն հարցին, թե ինչպես է իրեն զգում 11-ամյա Գևորգ Գրիգորյանն, ով արդեն դուրս է գրվել, բժիշկը պատասխանեց, որ երեխան արդեն առանց հենակների է քայլում և նրա հետ ամեն ինչ կարգին է:

13233427_1687612564835277_341324056_n

Կայքը հիշեցնում է, որ ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի ուղղությամբ թշնամու կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել էին: 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկու անգամ վիրահատվել է, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա, իսկ Գևորգ Գրիգորյանի վիրակապումն ամեն անգամ ընդհանուր անեսթեզիա տակ էր անցնում։ Ի դեպ, թշնամու արկակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը Գևորգ Գրիգորյանի հարազատ եղբայրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս