Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի հոլիվուդյան զույգն ամսական 15 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 21,5 հազար դոլար) առանձնատուն է վարձել Սուրեյում՝ Լոնդոնի արվարձանում:
Ապրիլի 25-ին ամբողջ աշխարհում միաժամանակ էկրաններ է բարձրանում ամերիկյան «Գահերի խաղը» (Game of Thrones) հանրահռչակ սերիալի նոր՝ վեցերորդ սեզոնի առաջին սերիան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Amedia TV-ի, որը Ռուսաստանում «Գահերի խաղի» պաշտոնական ցուցադրող, գլխավոր տնօրեն Դենիս Գորշկովը:
1988թ. օգոստոսին Նաոմի Քեմփբելը դարձել է առաջին սևամորթ մոդելը, ով հայտնվել է ֆրանսիական Vogue ամսագրի շապիկին:
REC պրոդյուսերական անկախ ըներությունը, որը փնտրում է օրիգինալ մտքեր և զբաղվում է դրանց իրականացմամբ, անցկացնում է մրցույթ` ֆիլմի լավագույն գաղափարի համար:
«Եվրատեսիլ»-ում Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը մրցույթին չի մասնակցի նախագծի կազմակերպիչների հանդեպ Ռումինիայի հանրային հեռուստատեսության (TVR) ունեցած պարտքի պատճառով: Այս մասին հայտնել է CBT հեռուստաալիքը:
Երգչուհի Ադելի կարողությունը կազմում է 85 մլն ֆունտ: Sunday Times թերթի վարկածով՝ երկրի ամենահարուստ մարդկանց վարկանիշի համաձայն, նա Մեծ Բրիտանիայի ամենաապահովված կին երաժիշտն է, տեղեկացնում է BBC-ն:
«Ընդունեք մարտահրավերները եւ ոչ մի բանի համար մի ափսոսացեք: Ինքներդ ձեզ անհաջողակ մի համարեք եւ թույլ մի տվեք շրջապատողներին քննադատել ձեր կյանքը, ստիպել ձեզ ճնշված զգալ»,- ասել է Էնիսթոնը հանդեսին տված հարցազրույցում
Թագավորական ընտանիքի անդամները եղել են այն տաղավարներում, որտեղ աշխատանք է կատարվում «Աստղային պատերազմներ. ութերորդ դրվագ» ժապավենի վրա, ինչպես նաեւ դիտել են այն ռեկվիզիտը, որն օգտագործվում է կինոսագայի նկարահանումներում, եւ հետեւել են արտադրական գործընթացին:
Ռիհաննայի Work նոր փոփ-հիթը իններորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթը: Այդպիսով, ընդհանուր առմամբ, Ռիհաննան արդեն 60 շաբաթ գլխավորում է ամերիկյան հեղինակավոր վարկանիշը, ինչը մեկ շաբաթով ավելի է, քան «Բիթլզ»-ինն էր:
Ուեսթի խոսքով՝ չորս արհեստանոցներում հեռախոսը փորձել են նորոգել, բայց ապարդյուն: Քիմ Քարդաշյանը ասել է, որ Քանիեն չի բարկացել դստեր վրա: «Ես գոնե կճչայի»,- նշել է նա:
Ավստրալիայի դատարանն ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կնոջից՝ Էմբեր Հյորդից, հանել է այդ երկրի տարածք ապօրինաբար շներ տանելու երկու մեղադրանքները, հաղորդում է Associated Press-ը: Նրան սպառնում էր տասը տարվա ազատազրկում:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային «LoveWave» երգը կներկայացնի 5 բեք-վոկալիստների հետ: Եվրատեսիլյան բեմում մայիսի 10-ին եւ 14-ին Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ կունենան երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը եւ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր միասին կստեղծեն երգչախմբի տպավորություն:
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կդառնա Գեյ Թալեզի «Վուայերիստի մոթելը» վեպի էկրանավորման պրոդյուսերը, որը պատմում է մի մարդու մասին, ով հյուրանոց է գնել, որպեսզի թաքուն հետեւի նրա կենվորներին, տեղեկացնում է Entertainment Weekly-ն:
Ալեքսանդր Սիրադեկյանն այն մարդկանցից է, ով չի վախենում ռիսկի դիմել: 2013թ. նա հիմնել է կոշիկի սեփական բրենդը, որն այսօր ներկայացված է ամբողջ աշխարհի խոշորագույն խանութներում:
Վերջին շրջանում սոցցանցերում ավելի մեծ տարածում է ստանում #makeupisgenderless հեշթեգը (#դիմահարդարումը սեռ չունի):
Ամբողջ աշխարհի 50 կետերում, այդ թվում՝ Topshop, Net-a-porter.com եւ Selfridges խանութներում մեկնարկել են Ivy Park-ի մարզահագուստի հավաքածուի վաճառքները, որի ստեղծմանը մասնակցել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, հաղորդում է WWD-ը:
Սրվակը պատրաստված է սեւ ապակուց եւ զարդարված աստղերի եւ սրտերի պատկերներով: Սպասվում է, որ օծանելիքը վաճառքում կհայտնվի ապրիլի կեսերին:
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է ևս չորս ֆիլմ նկարահանելու պլանների մասին, որոնք կդառնան 2009 թվականի «Ավատար»-ի շարունակությունը: Այս մասին հայտնել է The Verge-ը:
Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, եւ նրա տիկին Քեթրինը, որոնք այժմ այցով գտնվում են Հնդկաստանում, վայրի բնության պահպանման ակտիվ մարտիկներ են: Քազիրանգա ազգային բնայգում նրանք նաեւ մեկնել են սաֆարիի:
Ավստրալիայի Symbio Wildlife Park արգելոցում տեսանյութ են նկարահանել, որտեղ Հարի անունով կոալայի ձագը խաղում եւ գրկախառնվում է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ամերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է դստեր ծնվելու մասին:
Մարտի վերջին Ջեններ քույրերը ներկայացրել էին հագուստի հերթական հավաքածուն: Դրանում տեղ էին գտել ուսակապերով վառ կարմիր շրջազգեստ, մետաքսե կոմբինեզոն եւ կաշվից պատրաստված իրեր:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կնոջ՝ Ելենայի հետ համատեղ առողջ սննդի ռեստորան է ստեղծել Մոնտե Կառլոյում: Անվանի թենիսիստն իր ընկերներին արդեն հյուրընկալել է մոտ ժամանակներս հասարակության լայն շրջանակների հա մար դռները բացող հաստատությունում:
Չինաստանի բնակիչներ եղբայրներ Չժաո Սինը եւ Չժաո Սյուանը եւ նրանց կանայք՝ Յուն Ֆեյը եւ Յուն Յանը, պլանավորել են արտաքինը փոխելու պլաստիկ վիրահատություններ, որոնք կօգնեն ամուսիններին չշփոթելու նրանց երկվորյակների հետ:
«Այդ գումարը կարող է հիրավի փոխել մարդու կյանքը»,-ասել է խաղարկության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի հաղթողի անունը հայտնի չէ: Նշվում է, որ 35 մարդ, որոնք ջեքփոթի համար անհրաժեշտ վեց թվից գուշակել են հինգական թիվ, ստացել են 1,9 հազարական ֆունտ ստեռլինգ: Դրամական մրցանակը խաղարկվել է ապրիլի 6-ի գիշերը:
Կաղնու փայտից պատրաստված աթոռը, որի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է «Հարի Փոթերի» առաջին երկու հատորները, Heritage Auctions-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով, տեղեկացնում է BBC ռադիոկայանը:
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրը դաստակի վրա դաջվածք է Լոս Անջելեսի սալոնների մեկում: Իր Instagram-ում Փերիս Ջեքսոնը պարզաբանել է, որ այս կերպ ինքը հիշատակի տուրք է մատուցում իր հանգուցյալ հորը:
Նորաբնակներ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, կատաղության են հասցրել հարեւաններին: Այս մասին գրել է The Inquisitr-ը:
Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան ներկայացրել է նոր՝ Kiss it Better սադրիչ տեսահոլովակը, որտեղ արտիստը ներկայանում է գրեթե մերկ:
Մոդել Կարա Դելևինը դարձել է Yves Saint Laurent-ի հագուստի աշուն-ձմեռ La Collection de Paris հավաքածուի դեմքը: Մանեքենուհու նոր ֆոտոսեսիայի լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-ի էջում: