Բաժիններ՝

«Գազպաչո». իսպանական սառը ապուր

Բաղադրությունը.

1. Լոլիկ – 500 գ
2. Բուլղարական պղպեղ – 300 գ
3. Վարունգ – 300 գ
4. Սոխ – 150 գ
5. Սխտոր – 1-2 պճեղ
6. Ձիթապտղի յուղ – 100 մլ
7. Կես կիտրոնի հյութ կամ 2 թ/գ գինու քացախ
8. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը.

Լոլիկները կեղևազրկել, բաժանել 4 մասի: Վարունգի կեղևը հանել, ոչ մանր կտրատել: Պղպեղի սերմերը հեռացնել, կտրատել: Սոխն ու սխտորը մանրացնել: Լոլիկը, վարունգը, պղպեղը, սոխը, սխտորը հարիչի մեջ մանրացնել: Ավելացնել կիտրոնի հյութը, ձիթապտղի յուղը, աղ և պղպեղ: Եվս մեկ անգամ լավ խառնել, մի քանի ժամ թողնել սառնարանում: Պատրաստի ապուրը զարդարել կանաչիով և չորահացով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս