Բաժիններ՝

Poke Radar-ը կօգնի գտնել ամենաարժեքավոր պոկեմոններին Pokémon GO-ում

Pokémon GO խաղն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ ամենատրենդային և մասսայական զբաղմունքը: Վերջին ամսվա ընթացքում խաղը դարձավ ռեկորդային բեռնումների թվով: Ցանկացած մարդ, ով խաղում է այս խաղը, նպատակ ունի գտնելու ամենաթանկարժեք և հազվադեպ պոկեմոններին:

Այս հարցում կօգնի հատուկ քարտեզը, որի վրա պատկերված են ամբողջ աշխարհում թաքնված պոկեմոնները:

Poke Radar-ն օնլայն քարտեզ է, որը կարելի է բեռնել նաև iOS-ի համար: Եթե հոգնել եք անընդհատ նույն հերոսներին հանդիպելուց և ցանկանում ենք լրացնել ձեր հավաքածուն յուրահատուկ չարագործներով, ապա այս հավելվածը հենց ձեզ համար է: Պոկեմոնների թաքստոցները բացահայտող քարտեզը ստեղծվում է հենց խաղացողների շնորհիվ: Poke Radar-ում կարող եք ֆիլտրել ձեր ցանկությունները և տեսնել միայն այն պոկեմոնների տեղադրությունը, որոնց ցանկանում եք որսալ:

Այս հավելվածը կարող եք օգտագործել հենց խաղի ընթացքում: Երբ դիտում եք, թե արդյո՞ք տվյալ հատվածում կա արժեքավոր պոկեմոն, թե՞ ոչ, բացվում է պատուհան, որտեղ ցուցադրվում են օգտատերերի գնահատականները: Տարածաշրջանի՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող կետում թաքնված է յուրահատուկ պոկեմոնը:
Հավելվածը դեռևս հասանելի է միայն iOS-ի օգտատերերի համար, սակայն հեղինակները նշում են, որ շատ շուտով հասանելի կլինի նաև Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս