Բաժիններ՝

10 իր, որոնց նշանակության մասին մենք գլխի չենք ընկել

Շուրջը բազմաթիվ իրեր կան, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, բայց նույնիսկ գլխի չենք ընկնում, թե ինչի համար են դրանք ստեղծվել:

1. Ինչու է պետք մերակը վերնաշապիկի ետևի մասում 11_640x420

Այս հարցի վերաբերյալ կա 3 ճշմարտանման վարկած: Առաջինն ամենաակնհայտն է. այս մերակը ստեղծվել է նրա համար, որպեսզի վերնաշապիկը հնարավոր լինի կախել կեռիկից, և այն չճմրթվի: Երկրորդ վարկածը հասել է մեզ հանովի օձիքների և պարանոցի թաշկինակների ժամանակներից. հնարավոր է՝ այս մերակը ստեղծվել է փողկապն ամրացնելու համար: Եվ երրորդ վարկածն ամենառոմանտիկն է. ուսանողը, ով սովորում էր Ամերիկյան համալսարանում, երբ սկսում էր աշխատել աջկա հետ, կտրում էր այդ մերակը՝ ի նշան նրա, որ ինքն արդեն զբաղված է: Իսկ աղջիկը, իր հերթին, պետք է կրեր նրա քոլեջի շարֆը:

2. Ինչի համար է պետք նոութբուքի լիցքավորման լարի գլանը 22_640x420

Դուք հաստատ նկատել եք լիցքավորման լարի այդ գլանը: Այդ հասարակ, բայց շատ կարևոր սարքը կոչվում է «ֆերիտային ֆիլտր» (երկաթամագնիսական կիսահաղորդիչ): Այն հավաքում է սնուցող մալուխի հնարավոր խոչընդոտները:

3. Ինչի համար է պետք ինքնաթիռի իլյումինատորի անցքը 33_640x862

Իլյումինատորը բաղկացած է 2 պլաստիկ ապակիներից: Ապակիների միջև օդային միջնաշերտի և սրահի միջև եղած ճնշման մեծ տարբերության պատճառով ներքին պլաստիկային ապակին կարող է պայթել: Այդ փոքրիկ անցքը հենց նրա համար է, որպեսզի նորմալացնի ճնշումը:

4. Ինչի համար է պետք ռետինի կապույտ մասը 44_640x419

Շատ մարդիկ վստահաբար գիտեն, որ կապույտ մասը գրիչը ջնջելու համար է: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Ի սկզբանե կապույտ մասը նախատեսված է եղել ստվար թղթի վրայի նկարները և նշումները ջնջելու համար: Ռետինի կարմիր մասը նախշեր է թողնում, ա՛յ, իսկ կապույտը շատ լավ գլուխ է հանում: Հետագայում արտադրողները հասկացան, որ կապույտ մասն ըստ նշանակության չի օգտագործվում և դրանից մարքետինգային հնարք կատարեցին. կապույտ մասի վրա սկսեցին գրիչ նկարել:

5. Ինչու են վերնաշապիկի վերին և ստորին մերակները հորիզոնական տեղակայված 55_640x420

Բանն այն է, որ այս տեղերում առավել մեծ է հավանականությունը, որ կոճակը կարձակվի: Հորիզոնական մերակում ճնշումն ընկնում է անկյան վրա, և շանսը, որ կոճակը դուրս կգա անցքից, փոքրանում է:

6. Ինչի համար են մարզական կոշիկների լրացուցիչ անցքերը 66_640x420

Այս անցքերի վրա քչերն են ուշադրություն դարձնում, բայց դրանք շատ օգտակար են: Այդ անցքերը ստեղծված են նրա համար, որպեսզի ավելի ամուր ֆիքսեն ոտքը, և ոտնաթաթը չտրորվի սպորտով զբաղվելու ժամանակ: Ինչպես ճիշտ կապել կոշիկը և օգտագործել այդ անցքերը կարելի է սովորել այս տեսանյութից:

7. Ինչի համար են սպագետիի գդալի անցքերը 77_640x959

Սպագետիի գդալի անցքերն արված են նրա համար, որպեսզի չափվի չոր մակարոնի քանակը ստանդարտ չափաբաժին պատրաստելիս: Հասկանալի է, որ ինչ-որ մեկը քիչ է ուտում, իսկ մեկ ուրիշը կարող է ուտել ամբողջ տուփը, բայց նրանց համար, ովքեր միջին ախորժակ ունեն և չեն կողմնորոշվում՝ ինչքան մակարոն եփել, այս անցքերը փրկություն են:

8. Ինչի համար է պետք ջինսի փոքրիկ գրպանը 88_640x419

Ամենատարածված պատասխանը՝ պահպանակ պահելու համար: Այստեղ կարելի է պահել ամեն ինչ, բայց, ի սկզբանե, 5-րդ գրպանն առաջացել է 1873թ. Levi’s ջինսերի վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույցի համար: Մինչև հիմա այդ ընկերության կատալոգում այն անվանվում է «watch pocket»:

9. Ինչի համար է պետք գրիչի կափարիչի անցքը 99_640x419

Տարածված է սխալ կարծիք, որ այդ անցքն արված է նրա համար, որպեսզի օդը հասնի թոքերին, եթե կափարիչը մնում է շնչափողում: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Եթե խեղդվում ես այդպիսի կափարիչով, լորձահոս գեղձերը սկսում են ուռել: Այդ անցքը ստեղծված է, որպեսզի կանխարգելվի կափարիչի ներծծումը լորձանքի մեջ:

10. Ինչի համար է գործվածքի կտորը, որը կցված է նոր հագուստին 100_640x420

Պարզվում է, արտադրողները կցում են այս կտորը նրա համար, որպեսզի մենք կարողանանք լվանալ այն փոշիով կամ սպիտակեցնող նյութով և ստուգենք, թե ինչպես է գործվածքն արձագանքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս