«Արմենպրես»-ը և «Լոֆթ» կենտրոնը «Պատվերով հարցազրույց» նախագծի շրջանակներում հյուրընկալեցին երգիչ և դերասան Aram Mp3-ին: Նրա հետ հարցազրույցը պատվիրել էր դերասանուհի Տոմա Պետրոսյանը:
«Եղունգների ուտելի լաքի բաղադրատոմսը բացառիկ է եւ հատուկ ստեղծվել է, որպեսզի պահպանվի համը: Սակայն այն նաեւ եղունգների սովորական փայլուն լաքի տեսք ունի»,- ասել է Ջոն Կոյը՝ Ogilvy գովազդային գործակալության կրեատիվ տնօրենը, որն զբաղվում է արտադրանքի առաջմղմամբ:
Աճուրդի տանն ակնկալում են դրա դիմաց ավելի քան 70 մլն դոլար ստանալ սակարկություններում, որոնք նշանակված են հունիսի 29-ին:
Եթե Դուք երազում եք գեղեցիկ և սլացիկ կազմվածքի մասին, ապա այն կարող եք ձեռք բերել պարզ և արդյունավետ միջոցի օգնությամբ:
Կուբայում 50 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Chanel նորաձևության տան կրուիզային հավաքածուի ցուցադրությունը, հայտնում է Telegraph-ը: Հաղորդվում է, որ նման միջոցառումներ երկրում չեն անցկացվել 1959 թվականից ի վեր:
Նյու Յորքի բնակչուհի 100-ամյա Իդա Քիլինգը համաշխարհային ռեկորդ է սահմանել 80 եւ բարձր տարիքային խմբում 100 յարդ (91 մետր) վազքահերթում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը լուսանկարվել է Vogue մոդայիկ հանդեսի շապիկի համար, որն այս տարի նշում է իր 100-ամյակը: Արքայազն Ուիլյամի տիկնոջ լուսանկարներով համարը թողարկվելու է հունիսին, տեղեկացնում է BBC-ն:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն Ինստագրամի իր էջում տեղադրել է իր ավագ եղբոր` Զելիմխանի որդու հարսանիքի տեսանյութը:
Mashable հրատարակության YouTube-ալիքում հայտնվել է տեսանյութ, որտեղ ամերիկացիների զույգն այնքան է տարվել համբույրով, որ չի նկատել, թե ինչպես է իրենց շուրջը զինված կոպոպուտ կատարվել:
Vox ամերիկյան լրատվական պորտալը կազմել է այն դերասանների հակավարկանիշը, որոնք մյուսներից ավելի հաճախ են նկարահանվում վատ ֆիլմերում: Այն հիմնված է կինոքննադատների արձագանքների վրա: Տղամարդկանց ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է Ռոբ Շնայդերը. փորձագետներն բացասաբար են արտահայտվել նրա կինոնկարների մեծ մասի (69 տոկոս) վերաբերյալ եւ դրանցից ոչ մեկը չեն համարել իսկապես հաջողված:
Miu Miu-ի դիզայներները թողարկել են զարդերի The Queen’s Jewels նոր հավաքածուն: Ինչպես հաղորդում է Harper’s Bazaar-ը, դրանում տեղ են գտել դիադեմներ (գոհարակուռ թագեր, վարսակալներ), ականջօղեր, թեւնոցներ եւ մատանիներ, որոնք զարդարված են մարգարտով եւ բյուրեղներով:
Նյու Յորքի բնակիչ Ուեյն Ալժենիոն գերազանցել է մեկ րոպեում չիլի պղպեղ ուտելու ռեկորդը: Ծնունդով Ճամայկայից Ալժենիոն կերել է 22 կծու պտուղ, որոնք պարունակում են 1,5 միլիոն միավոր ըստ Սքովիլի կծվության սանդղակի:
Սեփական վիճակի և ինքնազգացողության միջակա ախտորոշում:
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակին արժանացած լավագույն ֆիլմերի տպավորիչ ընթացքը` «Թևերից» ու «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»-ից մինչև «12 տարվա ստրկություն» և «Բըրդմեն»:
Մայիս ամսվա հորոսկոպը կտա կարևոր խորհուրդներ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչներին, որպեսզի ավելի հեշտությամբ հասնեք հաջողության և օգտակար անցկացնեք ժամանակը:
Հոյակապ միտք է պատրաստել հավկիթները ջեռոցում: Դրանք շատ նուրբ և համեղ են ստացվում:
Դերասանուհի Անջելինա Ջոլին կխաղա «Մալեֆիսենթա» հեքիաթ-ֆիլմի շարունակության մեջ: Այդ մասին տեղեկացնում է USA Today-ը՝ վկայակոչելով Disney ստուդիային: Աշխատանքի կվերադառնա նաեւ առաջին ժապավենի սցենարիստ Լինդա Վուլվերթոնը: Նկարահանումների սկսվելու եւ պրեմիերայի ամսաթվերը դեռեւ ս չեն հայտարարվել:
Էկրանի աստվածուհի` անվանված մեկ այլ հնդկական աստվածուհու պատվին, Տարանտինոյի մուսա, Chopard-ի ընկեր և մոլորակի ամենագեղեցիկ Հարսնացու Ումա Թուրմանը՝ ռեժիսորական ամբիցիաների և երջանիկ կյանքի կանոնների մասին:
Ֆրանսիացի դիզայներ Օլիմպիա Լե-Տանը եւ Uniqlo ճապոնական բրենդը թողարկել են հագուստի հավաքածու, որի աշխատանքին մասնակցել են Աֆղանստանից եւ Մալայզիայից գաղթած կանայք: Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի ծրագրի շրջանակներում, հաղորդում է Vogue-ին:
Longchamp ֆրանսիական ընկերությունը թողարկել է պայուսանկների Le Pliage Cuir Irise նոր հավաքածուն:
Անգլիայի հարավ-արեւելքի Հարթֆորդշիրի կոմսությունում վաճառքի են հանել Woolmers Park կալվածքը, որի երբեմնի սեփականատերերն էին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մորական պապն ու տատը՝ Կլոդ եւ Սեսիլիա Բոուզ-Լայոնը: Անշարժ գույքը գնահատվում է 30 մլն ֆունտ ստեռլինգ (56 մլն դոլար): Այդ մասին տեղեկացնում է Daily Telegraph-ը:
Բացի այդ, Ֆենիքսը գլխավոր դերերից մեկը կխաղա Ժակ Օդիարի («Դիպան», «Մարգարե»)` Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր նոր ֆիլմում: «Սիսթերս եղբայրները» անվանումը կրող ժապավենը կդառնա ֆրանսիացի ռեժիսորի անգլալեզու դեբյուտը:
Կինոնկարում գլխավոր դերը խաղացել է Ջոզեֆ Գորդոն Լեւիտը: Ֆիլմում նաեւ հայտնվում են Ռիս Իվանսը, Շեյլին Վուդլին, Նիքոլաս Քեյջը եւ Թիմոթի Օլիֆանտը: Նախատեսվում է, որ կինոժապավենն ամերիկյան վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 16-ին:
Unilad ցանցային հանդեսն իր Facebook-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ Սենդի անունով շունը յոթ ամսվա բաժանումից հետո հանդիպել է իր տիրուհու հետ: 15 ժամում տեսահոլովակը դիտել է ավելի քան 14 միլիոն օգտատեր:
Տունը գտնվում է Մանհեթենի կենտրոնում՝ Հինգերորդ ավենյուում: 4,4 հազար քառակուսի մետր մակերեսով շենքում կա 17 սենյակ, այդ թվում՝ հինգ ննջարան: Թաունհաուսն ունի իր վերելակը եւ ներքին կանաչ բակ դուրս եկող պատշգամբ:
«Թանգարանը կլինի մոլի երկրպագուների համար: Թանգարանը կհիշեցնի Փրինսի երաժշտության մասին, որն էլ նրա ժառանգությունն է: Փրինսը միշտ էլ փակ է եղել, բայց նա շատ էր ցանկանում, որ հիշեն իր երաժշտությունը»,- մեջբերում է թերթը Ֆիլիպսի խոսքը:
Montblanc ընկերությունն ի պատիվ իր 110-ամյակի թողարկել է գրող գործիքների Rouge & Noir Special Edition հատուկ շարքը: Այն իրենից ներկայացնում է ընկերության՝ XX դարի սկզբի ամենաառաջին հավաքածուներից մեկի արդի ընթերցումը:
Showtime հեռուստաալիքը հրապարակել է այն դերասանների ցուցակը, ովքեր նկարահանվել են «Թվին Փիքս» վերածնված սերիալի նոր սեզոնում: Նախագծի 217 մասնակիցների թվում են Մոնիկա Բելուչին եւ Թիմ Ռոթը, հաղորդում է Variety-ն: Նոր դրվագների պրեմիերան կկայանա 2017 թվականին:
Բոլոր այն աղջիկները, ովքեր միշտ շտապում են, ում կյանքը եռում է, կարող են օգտվել Dressbox հավելվածից, որը կօգնի կարգի բերել պահարանը, արագ պատրաստվել, դառնալ կազմակերպված և մշտապես ունենալ թարմ տեսք: Dressbox-ն էլեկտրոնային պահարան է, որը դուք ստեղծում եք ձեր կանոններով:
Ամերիկացի երգիչ Փրինսի ալբոմների ու երգերի վաճառքները կտրուկ ավելացել են անցյալ շաբաթ նրա մահվան լուրից հետո: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել է AP գործակալությունը: