Բաժիններ՝

Իսկական սիրո 10 հատկանիշները

Վերլուծեք Ձեր նախկին և այժմյան հարաբերությունները, և կարևոր չէ, թե ինչքան են դրանք տևում՝ 5 օ՞ր, թե՞ 5 տարի: Որպեսզի դրանք ամեն օր դառնան ավելի լավ և ամուր, պետք է ժամանակ առ ժամանակ մտածել Ձեր և նրա վարքագծի մասին:

Դա սեր չէ, եթե դու.

1. Վազում ես նրա հետևից, ով չի ուզում նույնիսկ քեզ ճանաչել:
2. Թույլ ես տալիս ճնշել, նեղացնել կամ նվաստացնել քեզ:
3. Փորձում ես ձևափոխել քեզ և վերածվել ինչ-որ ուրիշ մարդու:
4. Միշտ համաձայնում ես զուգընկերոջդ հետ և անում ես այնպես, ինչպես նա է ուզում:
5. Անընդհատ ընկնում ես ծայրահեղությունների մեջ:
6. Թույլ ես տալիս քեզ բացվել զուգընկերոջդ առաջ:
7. Հանդիպում ես՝ ում հետ պատահի, միայն թե մենակ չլինես:
8. Խուսափում ես մտերմությունից և ինտիմ հարաբերություններից:
9. Փորձում ես պահել ինչ-որ մեկին կամ ստիպում ես ինչ-որ մեկին պահել քեզ:

Դա սեր է, եթե.

1. Դու թույլ ես տալիս զուգընկերոջդ ճանաչել քեզ այնպիսին, ինչպիսին կաս՝ բոլոր արժանիքներով և թերություններով:
2. Դու պատրաստ ես ճանաչել նրան՝ իր արժանիքներով և թերություններով:
3. Դուք մեծանում և սովորում եք իրար հետ:
4. Դուք հարգում եք իրար:
5. Դուք վստահում եք իրար:
6. Դուք միասին եք, չնայած բոլոր դժվարություններին:
7. Նա քեզ դուր է գալիս:
8. Դուք կիսվում եք վախերով, հույսերով և երազանքներով:
9. Դուք պատասխանատվություն եք կրում:
10. Դու ընդունում ես զուգընկերոջդ՝ իր բոլոր արժանիքներով և թերություններով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս