
Տնական սորբետ

Այս համեղ աղանդերի անվանումը ծագել է ֆրանսիական «sorbet» բառից, որն էլ իր հերթին՝ արաբական «շերբեթ» բառից է ծագել: Սա սառն աղանդեր է, որն ունի անմահական համ և բաղկացած է միայն բնական մրգերից և հյութերից: Սորբետը հրաշալի է առողջ կյանք վարող մարդկանց համար:
Այս աղանդերը բոլորովին դժվար չէ պատրաստել տան պայմաններում: Ձեզ անհրաժեշտ է միայն երկու բաղադրիչ.
• 400 գ սառեցրած մրգեր
• 70 գ անյուղ խտացրած կաթ
Մրգերն ու խտացրած կաթը հարեք բլենդերով: Խառնուրդը հարեք մոտավորապես 3 րոպե:
Ստացված խառնուրդը տեղադրեք սառցախցիկում և թողեք մնա 5 ժամ կամ ամբողջ գիշեր:
Այս աղանդերն ուղղակի հրաշալի է ամռանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը