Բրոկոլիով ապուր
Բրոկոլին, անկասկած, ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է: Այն ունի մի շարք օգտակար հատկանիշներ:
Ինչո՞վ է օգտակար բրոկոլին:
- Պաշտպանում է սրտանոթային համակարգը. բրոկոլին մեր օրգանիզմի ամենահզոր պաշտպաններից մեկն է, քանի որ այն կանխարգելում է սրտանոթային համակարգի հիվանդությունները: Բացի այդ, բրոկոլին պարունակում է քրոմ, որը կարգավորում է անոթային ճնշումը:
- Ամրացնում է ոսկորները. բրոկոլին հարուստ է կալցիումով, ֆոսֆորով, մանեզիումով և ցինկով, այդ իսկ պատճառով դրա օգնությամբ կարող եք լրացնել օրգանիզմի հանքանյութերի պաշարը և ամրացնել հենաշարժիչ ապարատը:
- Բարձրացնում է իմունիտետը. բրոկոլին պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամին C և անչափ անհրաժեշտ բետա-կարոտին: Այս համադրությունը պաշտպանում է օրգանիզմը, ամրացնում է իմունիտետն ու թույլ է տալիս օրգանիզմին պայքարել քաղցկեղի դեմ:
- Երկաթի բնական աղբյուր է. եթե գիտեք, թե ինչ է սակավարյունությունը, ապա պետք է բրոկոլին ներառեք ձեր սննդակարգում: Շաբաթական երեք անգամ այս բանջարեղենն օգտագործելով՝ կարող եք լրացնել օրգանիզմում երկաթի պակասն ու ազատվել սակավարյունության նախանշաններից:
- Կանխարգելում է քաղցկեղի առաջացումը. բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ բրոկոլին պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղային բջիջների զարգացումից: Վիտամին A,-ի C-ի և E-ի, ամինաթթուների, ցինկի և կալիումի շնորհիվ՝ բրոկոլին կանխարգելում է քաղցկեղի զարգացումը:
- Առողջարար է ուղեղի համար. բրոկոլին պարունակում է վիտամին B6, որը լավացնում է հիշողությունը:
Բրոկոլիով համեղ ապուր պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է.
- 1 բաժակ խաշած բրոկոլի
- 1 բաժակ կաթնաշոռ
- 1 կանաչ պղպեղ
- 1 պճեղ սխտոր
- 1 ճ/գ մանր կտրատած կանաչ սոխ
- Թարմ մաղադանոս
- 2 ճ/գ ձիթապտղի յուղ
- Քրքում
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- Սև պղպեղ և աղ
Իսկ թե ինչպես է պատրաստվում այս համեղ ապուրը, կարող եք դիտել տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը