
Facebook-ը թույլ կտա առանց ինտերնետ կապի դիտել տեսանյութերը

Facebook-ը շարունակում է իր օգտատերերին ներկայացնել մեկը մյուսի հետևից հետաքրքիր նորություններ: Դեռ նախորդ տարվանից Facebook-ի հավելվածում հնարավոր էր առանց ինտերնետ կապի՝ օֆլայն ռեժիմում, հավանել լուսանկարներ, գրել մեկնաբանություններ, որոնք դառնալու էին հրապարակային՝ կապի առկայության դեպքում:
Այժմ ամենատարածված սոցցանցն իր օգտատերերին տալիս է հնարավորություն օֆլայն ռեժիմում դիտել տեսանյութեր: Խոսքը բոլոր տեսանյութերի մասին չէ: Եթե առաջ հնարավոր էր հետագայում կարդալու համար պահպանել հրապարակումներ կամ էջեր, ապա հիմա հնարավոր է նաև Save Video ցոցման միջոցով պահպանել տեսանյութեր:
Տեսանյութերը պահպանվում են սոցցանցի ձեր հաշվում, այլ ոչ սմարտֆոնի մեջ:
Facebook-ի նոր հնարավորությունն այժմ փորձարկման փուլում է: Նոր հնարավորությունը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգից օգտվողների համար:
Սիրարփի Աղաբաբյան