Բաժիններ՝

Իսպանական պոնչիկներ «Չուռռոս»

Բաղադրություն.

1. Շաքարավազ – 1 ճ/գ
2. Ձու – 2 հատ
3. Կարագ – 50 գ
4. Աղ, բուսայուղ՝ տապակելու համար
5. Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը.

1. Կարագը, աղը և շաքարավազը խառնել 140 գրամ ջրի մեջ և եռացնել:

2. Վերցնել կրակի վրայից, քիչ քիչ լցնել մաղած ալյուրը, խառնել, խմոր պատրաստել: Հատ-հատ ավելացնել ձվերը, խառնել:

3. Պատրաստի խմորը լցնել խմորեղենի ձևավորման համար նախատեսված ներարկիչի մեջ:

4. Բուսայուղը տաքացնել 190 աստիճան: Ներարկիչի միջոցով խմորը ձողիկների կամ կիսալուսինների նման լցնել բուսայուղի մեջ և տապակել մինչև կարմրեն:

5. Պատրաստի չուռռոսները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը քամվի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել տաք-տաք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս