Հետաքրքիր փաստեր արքայազն Ուիլյամի մասին
Elle.ru կայքը գրում է, որ հունիսի 21-ին լրացել է արքայազն Ուիլյամի 34-ամյակը: Թեև վերջինս մշտապես գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, նրա կյանքի ամենահետաքրքիր փաստերը գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ:
1. Մանուկ հասակում Ուիլյամը բազմաթիվ ածականներ է ունեցել` Ուիլս, Մեծ Ուիլի, Պի-Ուիլլի, ինչպես նաև՝ լացի արքայազն:
2. Մանուկ հասակում նա երազել է ոստիկանի աշխատանքի մասին: 7 տարեկանում նա այդ մասին ասել է մորը: Դիանայի հարցին, թե ինչու է ցանկանում ոստիկան դառնալ, Ուիլյամը պատասխանել էր. «Որպեսզի հետևեմ քեզ»:
3. Ուիլյամն այնքան ծանր է տարել մոր՝ Դիանայի մահը, որ նրան հոգեվերլուծաբանի օգնություն է առաջարկվել: Արքայազնն ընդունել է այն և որոշ ժամանակ հաճախել է մասնագետի մոտ:
4. Դեռահասության տարիքում նա սիրել է Spice Girls խմբի անդամ Էմմա Բանտոնին: Նրան սկզբում փոխարինեց Պամելա Անդերսոնը, ում նկարը փակցված էր Ուիլյամի սենյակի դռանը, ապա՝ Սինդի Քրոուֆորդը: Վերջինիս հետ արքայազնը ծանոթացավ, երբ մայրը` արքայադուստր Դիանան, նրան հրավիրեց Բուքինգհեմյան պալատ:
5. Ուիլյամն ու Քեյթը ծանոթացել են համալսարանում, որտեղ միասին սովորել են: Մինչև հանդիպումը Քեյթն արդեն սիրահարված է եղել ապագա ամուսնուն. նրա ընկերուհիների խոսքերով` Քեյթի սենյակում փակցված էին արքայազնի լուսանկարները:
6. Ապագա ամուսինների հարաբերությունները երկար ժամանակ ընկերական էին, համենայն դեպս Ուիլյամը ոչ մի քայլ չէր անում: Քեյթը որոշել է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: 2002թ. մարտին նա մասնակցել է համալսարանական բարեգործական ցուցադրությանը: Ուիլյամը նստած էր առաջին շարքում: Արքայազնը տպավորված է եղել:
7. Քեյթի և Ուիլյամի սիրավեպը ԶԼՄ-ներն արձանագրեցին 2004թ.: 3 տարի անց զույգը բաժանվել է արքայազնի ցանկությամբ, ով որոշել էր, որ դեռևս պատրաստ չէ երկար հարաբերությունների: Քեյթը հայտնվել է բարդ իրավիճակում, ինչին նպաստել են նաև ԶԼՄ-ները, ովքեր նրան սկսել էին անվանել Waity Katie` «Սպասող Քեթի»: Քեյթը երկար չտանջվեց. մի քանի ամիս անց արքայազնը նրանից ներողություն է խնդրել: Նրանք չեն ցանկացել Չարլզին ասել իրենց նշանադրության մասին: Նրանք Չարլզին այդ մասին ասել են ԶԼՄ-ներին այդ նորությունը հայտնելուց 2 ժամ առաջ: Չարլզը չէր նեղացել: Մինչև Քեյթի ձեռքը խնդրելը՝ Ուիլյամը երեք շաբաթ իր հետ ունեցել է մատանին: Արդյունքում՝ ի վերջո, սիրելիին ամուսնության առաջարկ է արել գետի ափին` Քենիայում:
8. Ամուրիի կարգավիճակում վերջին գիշերը Ուիլյամը քնել է ընդամենը երկու ժամ: Արքայազնը ոչ թե անհանգստանում էր, այլ չէր կարողանում քնել մարդկանց շնորհավորանքներից, որոնք հավաքվել էին պալատի դիմաց:
9. Արքայազնը քաղցր շատ է սիրում` պաղպաղակ, բանան, շոկոլադե տորթ:
10. Արքայազնը շատ վատ է պատրաստում, ինչպես նաև՝ պարում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը