Բաստիան Շվայնշտայգերը և Անա Իվանովիչն ամուսնացան
Ֆուտբոլիստն իրականացրեց շատ տղամարդկանց երազանքը:
Քաղաքացիական արարողությունն անցկացվեց երեքշաբթի, Վենետիկում, իսկ չորեքշաբթի զույգը կպսակադրվի եկեղեցում: Հաղորդվում է, որ հյուրերի ցանկում լինելու են գերմանացի լեռնադահուկորդ Ֆելիքս Նոյրոյտերը, «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հենսերը, Շվայնշտայգերի հավաքականի թիմակից Թոմաս Մյուլլերը, Ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը և ևս մի քանի ֆուտբոլիստներ:
Հարսանյաց հանդեսը պետք է տեղի ունենար հունիսի 5-ին, Բելգրադում, բայց տեղափոխվեց մինչև Եվրո-2016-ի ավարտը: Ամուսնության վայրը գաղտնի էր պահվում, իսկ բոլոր հյուրերին պետք է տեղ հասցնեին մասնավոր ինքնաթիռով:
Իվանովիչը, ով համաշխարհային վարկանիշում գրավում է 25-րդ տեղը, իր կարիերայի ընթացքում նվաճել է WTA մրցաշարերի 15 տիտղոս, այդ թվում՝ հաղթել է «Ռոլան Գարոսում»:
Շվայնշտայգերն 8 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը և 1 անգամ՝ Չեմպիոնների լիգան:
Գերմանիայի հավաքականի կազմում Բաստիանը 2014թ. դարձել է աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը