Ինչ ընտանիք է ակնկալում կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը
1. Խոյ:
Կին: Հեշտությամբ սիրահարվում եք, արագ՝ սառում: Եթե իսկապես սիրահարված եք, այդ սիրով ապրում եք ամբողջ կյանքում: Ընդունակ եք տղամարդուն առաջ մղել:
Նրանց հետ հարաբերություններում անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ Խոյերը հակված են նեղանալու:
Ամուսին: Իմաստուն կարող են համարվել 30-ին մոտ տարիքում: Միևնույն ժամանակ գրավիչ են, բառեր երկար չեն փնտրում: Երբեմն նրանց չի բավականացնում ամրությունը, մի փոքր իմպուլսիվ են, բայց դա սարսափելի չէ:
2. Ցուլ:
Կին: Բոլոր ցուլերը թեթև և շատ պրակտիկ բնավորություն ունեն: Նրանք հոգատար տնտեսուհիներ են դառնում: Եթե նրանք չեն ցանկանում ամուսնալուծվել, ապա դա դժվար կլինի, քանի որ նրանց համար ամուսնությունը շատ կարևոր է:
Ամուսին: Նրանց համար ամուսնությունը միշտ առաջին տեղում է: Նրանք միշտ հուսալի են, հավատարիմ, իրենց տանը և կյանքում՝ իսկական տերեր:
3. Երկվորյակներ:
Կին: Շատ կանացի են: Առաջին տեղում միշտ սերն ու գեղեցկությունն են: Հիանալի մայրեր են, ամեն ինչ կտան իրենց երեխայի համար:
Ամուսին: Սերը խաղ է: Ահա թե ինչ է պետք իմանալ Երկվորյակ տղամարդկանց մասին: Սիրում են սիրախաղ:
4. Խեցգետին:
Կին: Իդեալական կին է և մայր: Հաճախ նրանց համար երեխաներն առաջին տեղում են: Հրաշալի տնտեսուհիներ են և կրքոտ սիրուհիներ:
Ամուսին: Խեցգետին տղամարդիկ կարծում են, որ կյանքում առանց սիրո իմաստ չկա: Շատ նվիրված են, երբեմն՝ չափից շատ խնայող:
5. Առյուծ:
Կին: Գրավիչ տնտեսուհիներ են, խոհարարներ: Կրքոտ են: Նյութական բարիքների նկատմամբ պահանջներ ունեն, իրենց լավ են զգում մեծ շրջապատում:
Ամուսին: Ռոմանտիկ են, բայց պահանջում են անվերապահ երկրպագում: Սիրում են նվերներ անել և չեն խնայում այդ հարցում:
6. Կույս:
Կին: Միշտ վերլուծում են: Զգացմունքները գալիս են միայն վերլուծությունից հետո: Հնարավոր է՝ շատ են տարված իրենց առողջությամբ և տան մաքրությամբ: Ամեն ինչում ռացիոնալ են:
Ամուսին: Չափազանց հակասական են, սառը, բայց սենտիմենտալ: Տանել չեն կարողանում քննադատությունը: Հաճախ անսահման հիանում են իրենց կանանցով:
7. Կշեռք:
Կին: Սենտիմենտալ են և կանացի: Եթե չեն ստանում այն, ինչ ուզում են, հակված են դեպրեսիայի: Չափազանց խանդոտ են:
Ամուսին: Ամենահավատարիմ ուղեկիցներից մեկը: Երջանիկ են, երբ ամեն ինչ փոխադարձ է, բայց շատ բարձր նշաձող են դնում իդեալական հարաբերությունների մասին: Հավակնոտ են:
8. Կարիճ:
Կին: Դինամիկ են, չեն սիրում միօրինակություն: Չեն ներում դավաճանություն: Նվիրված են երեխաներին և ամուսնուն:
Ամուսին: Սերը նրանց համար ամեն ինչ է: Սեփականատեր են և խանդոտ:
9. Աղեղնավոր:
Կին: Ամենաքիչն է հակված ռոմանտիկայի և դրա դրսևորումներին: Զուգընկերոջ համար նրանք առաջին հերթին՝ լավագույն ընկեր են: Հյուրասեր տնտեսուհիներ են: Գնահատում են ազատությունն ու տան հարմարավետությունը:
Ամուսին: Բարեհոգի են և շփվող: Անկեղծ են, բայց սերը նրանց համար առաջին տեղում չէ: Շատ լավ հայրեր են:
10. Այծեղջյուր:
Կին: Ձգտում է ազդեցություն ունենալուն և պրակտիկությանը: Շատ հավատարիմ են: Քննադատում են իրենք իրենց, բայց իրենց ուղղված քննադատությունը տանել չեն կարողանում:
Ամուսին: Պրակտիկ են, բայց վախենում են միայնությունից: Կյանքում լիդերներ են: Գործի և ոչ թե՝ խոսքի մարդիկ են: Կարող են լավ պատրաստել:
11. Ջրհոս:
Կին: Սիրում են կայունություն: Հրաշալի մայրեր են և տնտեսուհիներ: Ժամանակի մեծ մասը ծախսում են հոգևոր կատարելագործման վրա:
Ամուսին: Իդեալիստ են: Շատ հավատարիմ են: Հեշտությամբ գնում են զիջման:
12. Ձկներ:
Կին: Ամբողջությամբ նվիրվում է ամուսնու սիրուն և ըմբռնմանը: Հավատարիմ է և նվիրված՝ ինչպես ոչ մեկը: Սիրում են համեղ ուտել ու համեղ պատրաստել:
Ամուսին: Շատ պահանջկոտ են սիրո ֆիզիկական և հոգևոր բաղադրիչների նկատմամբ: Երբեք չեն հրամայում և չեն նեղացնում կանանց, նրանց որպես հենարան են վերաբերվում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը