Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ամերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է դստեր ծնվելու մասին:
Մարտի վերջին Ջեններ քույրերը ներկայացրել էին հագուստի հերթական հավաքածուն: Դրանում տեղ էին գտել ուսակապերով վառ կարմիր շրջազգեստ, մետաքսե կոմբինեզոն եւ կաշվից պատրաստված իրեր:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կնոջ՝ Ելենայի հետ համատեղ առողջ սննդի ռեստորան է ստեղծել Մոնտե Կառլոյում: Անվանի թենիսիստն իր ընկերներին արդեն հյուրընկալել է մոտ ժամանակներս հասարակության լայն շրջանակների հա մար դռները բացող հաստատությունում:
Չինաստանի բնակիչներ եղբայրներ Չժաո Սինը եւ Չժաո Սյուանը եւ նրանց կանայք՝ Յուն Ֆեյը եւ Յուն Յանը, պլանավորել են արտաքինը փոխելու պլաստիկ վիրահատություններ, որոնք կօգնեն ամուսիններին չշփոթելու նրանց երկվորյակների հետ:
«Այդ գումարը կարող է հիրավի փոխել մարդու կյանքը»,-ասել է խաղարկության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի հաղթողի անունը հայտնի չէ: Նշվում է, որ 35 մարդ, որոնք ջեքփոթի համար անհրաժեշտ վեց թվից գուշակել են հինգական թիվ, ստացել են 1,9 հազարական ֆունտ ստեռլինգ: Դրամական մրցանակը խաղարկվել է ապրիլի 6-ի գիշերը:
Կաղնու փայտից պատրաստված աթոռը, որի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է «Հարի Փոթերի» առաջին երկու հատորները, Heritage Auctions-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով, տեղեկացնում է BBC ռադիոկայանը:
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրը դաստակի վրա դաջվածք է Լոս Անջելեսի սալոնների մեկում: Իր Instagram-ում Փերիս Ջեքսոնը պարզաբանել է, որ այս կերպ ինքը հիշատակի տուրք է մատուցում իր հանգուցյալ հորը:
Նորաբնակներ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, կատաղության են հասցրել հարեւաններին: Այս մասին գրել է The Inquisitr-ը:
Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան ներկայացրել է նոր՝ Kiss it Better սադրիչ տեսահոլովակը, որտեղ արտիստը ներկայանում է գրեթե մերկ:
Մոդել Կարա Դելևինը դարձել է Yves Saint Laurent-ի հագուստի աշուն-ձմեռ La Collection de Paris հավաքածուի դեմքը: Մանեքենուհու նոր ֆոտոսեսիայի լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-ի էջում:
Համացանցում լայն տարածում է ստանում պանդայի ձագի հետ կապված տեսանյութը, որը սելֆի է անում իր վերակացուի հետ: Կենդանին ապրում է Դուցզյանյանում (Չինաստանի հարավ-արեւմուտք) պանդաների պաշտպանության եւ ուսումնասիրության հատուկ կենտրոնում, ուստի շատ ժամանակ է անցկացնում իր «հոգեհոր» հետ:
Հյութի բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչներն ակտիվորեն մասնակցում են ճարպերն այրելու գործընթացին, բացի այդ, օրգանիզմը սնուցում են վիտամիններով:
Սաուդյան արքայազն Թուրքի բին Աբդուլլան անցած հանգստյան օրերն անցկացրել է Լոնդոնում՝ շոկի մատնելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին իր 4 ոսկեզօծ շքեղ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունով, գրում է The Telegraph-ը:
«Մահվան պատն» իրենից ներկայացնում է 52 ուղղահայաց կանգնեցված կոնտեյներներ, որոնց ամրացված են փայտահեծաններ: Շինվածքի տրամագիծը կազմում է 37,5 մետր, իսկ բարձրությունը՝ վեց մետր:
Ամբողջ աշխարհում կանայք փորձում են գտնել այնպիսի միջոցներ, որոնք կօգնեն ազատվել անցանկալի կնճիռներից, աչքերի սև շրջանակներից ու պարկիկներից:
Ամերիկացի մարզական փորձագետ և լրագրող Բրայան Ուինդհորսթը քնել է ESPN հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ, հայտնում է Mashable-ը:
Կանանց մեծամասնությունը հասուն տարիքում մտածում է բոտեքսի դիմելու մասին: Սակայն մինչև բոտեքսին անցնելը, խորհուրդ ենք տալիս փորձել keepyourbody կայքի առաջարկած դիմակը, որը, ըստ կայքի՝ հարթեցնում է կնճիռները և ձգում է մաշկը յուրաքանչյուր բոտեքսից էլ լավ:
Իտալիայում աճուրդի է հանվել Ումբրիայի Դի Սիսմանո դղյակը, որի ընդհանուր մակերեսը 850 հա է: Միջնադարյան կալվածքը ցանկանում են վաճառել 8,3 միլիոն դոլարով, հայտնում է Bloomberg-ը:
Երգչուհի Ջեյն Բիրկինը դարձել է Saint Laurent-ի սմոքինգներ արտադրող Le Smoking ընկերության դեմքը: 69-ամյա դերասանուհին նկարահանվել է սև-սպիտակ ֆոտոսեսիայում՝ կրելով նորաձևության տան հագուստը, հայտնում է The Daily Mail-ը:
«Դեռեւս չի որոշվել, թե հատկապես ինչ ծառայողական պարտականություններ կդրվեն կատվի դրա, բայց նա առնվազն կդառնա մեր վարչության թալիսմանը»,-հավելել է Ալենը:
Ընկերությունը փորձել է նոր դիզայնը նույնական դարձնել բոլոր սարքավորումներից օգտվելու դեպքում: Նախորդ տարբերակից առավել տարբերվող հատկանիշները էկրանի լայնության ավելացումն ու տառաձևն են, թարմացվել են սիմվոլները և ձախ հատվածում տեղակայված գործողությունների ցանկը: Վերև են բարձրացվել ամենապահանջված բաժինները` «Նորություններ»-ն ու «Հաղորդագրություններ»-ը: «Նորություններ» բաժնում հայտնվել է «Սկզբում ամենահետաքրքիրները» կոճակը:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը նորացրել է իր J’adore արոմատ-բեսթսելերը: J’adore Eau de Toilette բուրավետ ջրի նոր բանաձեւի կազմության մեջ տեղ են գտել Վալորիսից բերված ներոլի, կարմիր նարնջի, ծաղկահյութերի, մագնոլիայի եւ դամասկոսյան վարդի երանգները: Բույրի գովազդային արշավի դեմքը, որին լուսանկարել է Փիթեր Լինդբերգը, դարձել է դերասանուհի Շառլիզ Թերոնը:
Christie’s-ն աճուրդի է հանել «Երկնագույն Օպենհայմեր» հազվագյուտ ադամանդը, հաղորդում է Rambler News Service-ը: Դրա արժեքը գնահատվում է 45 միլիոն դոլար:
Լիցքավորումից հետո էլեկտրակարը կարող է հաղթահարել գրեթե 350 կիլոմետր տարածություն: Տեղից ժամում մինչեւ 96 կիլոմետր ավտոմոբիլը կարող է թափառք վերցնել ընդամենը 4 վայրկյանում:
Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքի 102-ամյա բնակչուհի Դորա Ռիհամը երկարակեցության հիմնական գործոնները համարել է հաճախակի գրկախառնությունները եւ հանգստության պահպանումը կենսական ցանկացած իրավիճակում: Այս մասին գրում է Metro թերթը:
Տարիքի հետ մեր մարմինը ենթարկվոմ է որոշակի փոփոխությունների, ինչը, իհարկե, շատ բնական գործընթաց է: Մենք ավելի խելացի ենք դառնում, ավելի փորձառու, սակայն, բացի այդ, մենք նաև արտաքնապես ենք փոփոխվում: Դեմքի մաշկն առաջինն է մատնում է մեր տարիքը:
Մեկ լիտր ջուրը եռացրեք կաթսայի մեջ: Կտրատեք թարմ մաղադանոսը և ավելացրեք եռացրած ջրի մեջ: Թողեք մնա 15-20 րոպե: Մաղադանոսով այս թեյը կարող եք խմել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կիտրոն կամ կիտրոնի հյութ:
Կենդանաբանական այգու կաթնասունների գծով մասնագետ Լինզի Բագը BBC-ին պատմել է, որ ինքը կապիկին գիշերելու է տանում իր տուն եւ քնում է նրա կողքին այն դեպքում, երբ նրա երկու սեփական երեխաներն ու ամուսինը քնում են մյուս հարկում:
Հայաստանում մասնակիցները խմոր են գրտնակել, լավաշ են թխել, գորգ գործել, համբուրվել, տեղացի մի կնոջ հետ գրկախառնվել, սեփական ձեռքերով տաքսու շարժիչի յուղը փոխել:
Համացանցում հայտվել է տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են Քենիայի եւ Եթովպիայի տարածքում բնակվող թուրկանա ժողովրդի երեխաները տեսագրություն դիտում ձեռքի հեռախոսի էկրանին: Ճանապարհորդ Էդուարդը նկարահանել է նրանց արձագանքը եւ զետեղել Համացանցում: