Բաժիններ՝

ВКонтакте-ն երաժշտությունը կդարձնի վճարովի

ВКонтакте սոցիալական ցանցը փոփոխություններ է պատրաստում կայքի ամենապահանջված հարթակում:

Այսուհետ կայքում երաժշտությունը կդառնա վճարովի: Այս մասին խոսել են Universal Music Group-ի տնօրեն Դմիտրի Կոնովը, Warner Music Group-ի ղեկավար Ալեքսանդր Բլինովը և Sony Music Entertainment-ի գործադիր տնօրեն Արինա Դմիտրիևան:

Բլինովի խոսքով՝ արդեն ավելացված երգերը լսելու գործառույթը կշարունակի մնալ անվճար, բայց արդեն նոր երգ բեռնելու համար օգտատերերը ստիպված կլինեն վճարել:

Սոցիալական ցանցում արդեն հնարավոր կլինի հետևել առանձին կատարողների երաժշտական էջերին: Այս էջերում հնարավոր կլինի կարդալ կատարողների մասին տեղեկատվություն, ուսումնասիրել կատարողի երաժշտական կարիերան և լսել գրեթե բոլոր երգերը:

Արդեն մյուս ամսվանից կգործարկվեն որոշակի վճարովի գործառույթներ, իսկ մինչև մյուս տարի փոփոխություններն ամբողջովին կիրագործվեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031