
Toyota-ն ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corolla-ն, ոճային նոր փոփոխություններով
Աշխարհահռչակ ավտոարտադրող Toyota ընկերությունը ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corolla-ն, ոճային նոր փոփոխություններով. շնորհանդեսը մարտ ամսին էր՝ Վրաստանում, որտեղ գտնվում է Toyota-ի տարածաշրջանային կենտրոնը: Նոր ռադիատորի քողարկիչ, ոճային լուսարձակներ, սպորտային ու դասական տարբերակների համար յուրահատուկ անվահեծեր. արտաքինից մեքենան սպառողին է ներկայանում մի քանի թարմացումներով:
Մեքենան գնահատել է Toyota Երևան ընկերության գլխավոր մենեջեր Սերգո Էլբակյանը` նշելով՝ այն համապատասխանում է Հայաստանի ճանապարհներին ու պայմաններին: Ի դեպ, Սերգո Էլբակյանն անձամբ է փորձարկել նոր մեքենան:
Ոճափոխված Corollan-ն Toyota-ի ավելի բարձր դասի մոդելներից ժառանգել է սպորտային ու դասական վարման հնարավորությունը:
Հայաստանի սպառողների համար թարմացված սեդանը կներկայանա 3 տարբերակներով՝ Launge plus, Prestige և GR sport:
Մանրամասները՝ տեսանյութում: