
Maserati-ն հատուկ սուպերքար է ստեղծել MotoGP-ի աստղի համար

Maserati-ն հատուկ MC20 սուպերքար է պատրաստել MotoGP-ի աստղ Լորիս Կապիրոսիի համար, գրում է Motor-ը։
Մարզիկն անձամբ է մասնակցել իր սուպերքարի հատուկ դեկորի ստեղծմանը։
Մեքենան ներկելու համար MotoGP աստղն ընտրել է վառ կապույտ գույնը, որը լրացվում է վառ դեղին շեշտադրումներով, որոնցով թափքի վրա պատկերված են տարբերանշանի եռաժանին, ապրանքանիշի անվանումը և մի շարք մանր դետալներ։
Լորիս Կապիրոսիի մրցարշավային համարի պատվին հայտնվել են հուշագրեր՝ մոդելի և նրա տիրոջ անունով, ինչպես նաև «65» համարով։ Ներքին հարդարանքը սև է և գործնականում զուրկ է վառ դետալներից։
Տեխնիկապես Maserati Fuoriserie MC20-ը ոչնչով չի տարբերվում միջին շարժիչով սուպերքարի մյուս տարբերակներից: Մոդելը համալրված է V6 Nettuno բենզինային տուրբո շարժիչով՝ Maserati-ի առաջին էներգաբլոկը վերջին ավելի քան 20 տարում, 630 ձիաուժ հզորությամբ, զուգակցված 8-աստիճան կրկնակի կցորդիչով ավտոմատ փոխանցման տուփով: