Ուկրաինայի բանակցային գործընթացն այս պահին դադարեցված է. Պեսկով
Ուկրաինայի բանակցային գործընթացն այս պահին դադարեցված է, և նոր գաղափարներ չկան, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը օրերս ասել էր, որ սեպտեմբերին հնարավոր են Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններ՝ ԱՄՆ մասնակցությամբ:
ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցություններն այս տարի կանգ էին առել, քանի որ Ուկրաինան հրաժարվել էր Ռուսաստանի՝ լրացուցիչ տարածքներ զիջելու պահանջներից, իսկ Վաշինգտոնը գնալով ավելի էր կենտրոնացել Իրանի հետ հակամարտության վրա։

