Բաժիններ՝

Hyundai-ն 5,5 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների գործարան կառուցելու գործում

Hyundai Motor Group հարավկորեական ավտոարտադրողը հաստատել է ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների գործարանի կառուցման վերաբերյալ հաղորդագրությունները: Այդ մասինհաղորդում է Market Watch-ը: Ձեռնարկության արժեքը, որը տեղակայվելու է Սավաննայից ոչ հեռու, գնահատվում է 5,5 մլրդ դոլար:

Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփն այդ գործարքը տնտեսական զարգացման խոշորագույն նախագիծն է համարել նահանգի պատմության մեջ: Դա Hyundai-ի առաջին գործարանն է լինելու ԱՄՆ-ի պատմության մեջ, որը մասնագիտանում է էլեկտրամոբիլներ հավաքելու, ինչպես նաեւ ավտոմեքենաների կուտակիչներ արտադրելու գործում: Այնտեղ աշխատելու է 8 հազարից ավելի մարդ:

Շինարարությունը պալանավորվում 1 գործարկել հաջորդ տարվա սկզբին, արտադրությունն սկսվելու 1 2025 թվականին: Ձեռնարկության տարեկան կարողությունները պլանավորված են 300 հազար ավտոմեքենա ծավալով: Ընկերությունը չի հաղորդել, թե ավտոմեքենաների ինչ մոդելներ կթողարկի գործարանը: Ավելի վաղ Hyundai-ն խոստացել էր մինչեւ 2025 թվականը 7,4 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում, այդ թվում՝ 1լեկտրամոբիլների արտադրության, առկա ձեռնարկությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների մշակման գործում: Անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկան Rivian Automotive 1լեկտրամոբիլներ արտադրողը նույնպես հայտարարել է Ջորջիայում ձեռնարկություն կառուցելու պլանների մասին: 5 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը պետք է ստեղծի 7,5 հազար աշխատատեղ: Տարեսկզբից Hyundai-ի գնանշումները նվազել են 10,3 տոկոսով այն դեպքում, երբ Kospi-ի ֆոնդայտին ինդեքսը կորցրել է 11,4 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս