Բաժիններ՝

Mercedes-Benz-ն ազդարարել է նոր կոնցեպտուալ սեդանի մոտալուտ դեբյուտի մասին

Mercedes-Benz-ը հայտարարել է նոր բազային մոդելի մոտալուտ դեբյուտի մասին: Արդեն այս տարի նրանք կցուցադրեն կոնցեպտուալ սեդան, որը կարող է դառնալ երրորդ սերնդի Mercedes-Benz CLA-ի նախատիպը, գրում է Motor-ը։

Մոտ ապագայում A-Class-ին եւ B-Class-ին թոշակի կուղարկեն, եւ նրանց կփոխարինի Entry Luxury ընտանիքի նոր մոդելը խոստումնալից MMA մոդուլային հարթակում: Նոր սկզբնական մակարդակի Mercedes-ի սերիական արտադրությունը կսկսվի հաջորդ տարի:

Թեեւ Mercedes-Benz-ը պլանավորել է շարքի զգալի կրճատում, գերմանական ապրանքանիշի գլխավոր տնօրեն Օլա Կալենիուսը հաստատել է, որ եռաթեւ աստղով մոդելները նույնպես կմնան կոմպակտ հատվածում։ Entry Luxury գծի նախատիպը կցուցադրվի ավելի ուշ՝ կոնցեպտուալ սեդանը կմարմնավորի սկզբնական մակարդակի Mercedes-ի նոր տեսլականը:

Մանրամասները շատ չեն, բայց կարելի է վստահաբար ասել՝ Mercedes-Benz-ի աշխարհ մուտքի տոմսը կթանկանա։ Գերմանական բրենդի ռազմավարությունն այն է, որ նվազեցնի օրինակներըը եւ ավելացնի մարգինալությունն այնպես, որ շատ շուտով 40 000 եվրոյից էժան Mercedes-ը պատմության գիրկն անցնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728