Hyundai-ն Սանկտ Պետերբուրգում գործարանը կվաճառի 10.000 ռուբլով
Հարավկորեական Hyundai Motor մեքենաշինական ընկերությունը, որը որոշել է վաճառել Սանկտ Պետերբուրգի ռուսական գործարանը, իր ակտիվը նոր սեփականատիրոջը կզիջի մոտ 10 հազար ռուբլով։ Այս մասին, ինչպես գրել է rg.ru-ն, հայտնել է Chosun Ilbo թերթը։
Ենթադրվում է, որ պայմանագիրը նախատեսում է ձեռնարկության հետգնման հնարավորություն։
Ռուսաստանում Hyundai-ի ձեռնարկությունը դադարեցրել է գործունեությունը 2022 թվականի մարտին։ Այնտեղ հավաքվել են Hyundai Solaris, Hyundai Creta, Kia Rio և Kia Rio X մոդելները։
Հարավկորեական ընկերության գործարանի նախագծում ընդհանուր ներդրումները գերազանցել են 1 միլիարդ դոլարը։ Բացի ռուսական շուկայից, Սանկտ Պետերբուրգի Hyundai գործարանը բոլոր արտադրված մոդելները մատակարարել է Ղազախստան, Բելառուս և այլ հարևան երկրներ։