Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքներն ապրիլին ընկել են 2,7 անգամ

2022 թվականի ապրիլին Ռուսաստանում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքները տարեկան չափմամբ ընկել են 78,5 տոկոսով կամ 2,7 անգամ, հասնելով 32 հազար 706-ի՝ 2021 թվականի ապրիլի 151 հազար 964-ի դիմաց, ցույց են տվել Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի (ԵվԲԱ) ավտոարտադրողների կոմիտեի տվյալները:

Մարտին վաճառքները կրճատվել են 43 տոկոսով՝ մինչեւ մոտավորապես 79 հազար մեքենա, առաջին եռամսյակում վաճառքների անկումը կազմել է 25 տոկոս (264 հազար հատ): Շուկայի նվազումն ապրիլին մարտի համեմատ կազմել է 40,7 տոկոս: 2020 թվականի ապրիլին ավտոմեքենաների վաճառքները համավարակի եւ լոքդաունների պատճառով տարեկան չափմամբ ընկել է 72,4 տոկոսով՝ հասնելով 38 հազար 922-ի: Ապրիլին առաջին տեղում ինչպես մարտ ամսին ռուսաստանցի գնորդների մոտ զբաղեցրել է Lada Granta մոդելը: Վաճառվել է այդ մոդելի 2598 ավտոմեքենա, որը 5,4 անգամ պակաս է, քան 2021 թվականի ապրիլին:

Երկրորդ դիրքում հայտնվել է Lada Vesta-ն. 1977 վաճառված ավտոմեքենաները 5,7 անգամ պակաս են, քան մեկ տարի առաջ: Երրորդ տեղում Lada Niva-ն է՝ 2941 հատ (վաճառքների նվազումը 2,8 անգամ): Տասնյակի մեջ մտել են Hyundai Solaris-ը՝ 1804 հատ (նվազումը 2,9 անգամ), Kia Rio-ն՝ 1660 հատ (նվազումը՝ 4,2 անգամ), Hyundai Creta-ն՝ 1162 հատ (նվազումը՝ 5,5 անգամ անամ), Renault Logan-ը՝ 902 հատ (նվազումը 4 անգամ), Lada Largus VP-ը՝ 840 անգամ (նվազումը՝ 4,1 անգամ), Skoda Rapid PA II-ը՝ 686 հատ (նվազումը՝ 6,4 անգամ), Renault Duster-ը՝ 644 հատ (նվազումը՝ 5,7 անգամ): Բրենդների թոփ-10-ի մեջ մտել են Lada-ն (8506 վաճառված մեքենա, անկումը՝ 78 %-ով), Kia-ն (4604, նվազումը 76%-ով), Hyundai-ն (4150, -73%-ով), Renault-ը (2231, -84%-ով), ԳԱԶ-ը (1892, -61%), УАЗ (1620, -36%-ով), Skoda-ն (1104, -89%-ով), Mitsubishi-ն (867, -58%-ով), VW-ն (825, -91%-ով), Haval-ը (812, -73%-ով): Վաճառքների աճ են արձանագրել CheryExeed-ը (աճը կրկնակի՝ մինչեւ 403 հատ), Isuzu-ն (աճը 33%-ով՝ մինչեւ 89 մեքենա), Great Wall-ը (վաճառվել է 55 ավտոմեքենա՝ 2021 թվականի ապրիլի զրոյի դիմաց), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս