
Ներկայացվել է պատմության մեջ ամենաարագընթաց և թանկարժեք Ford-երից մեկը

ԱՄՆ-ում ներկայացվել է նոր Ford Mustang Shelby GT500 Code Red-ը։ Մեքենայի արժեքը սկսում է 209 995 դոլարից։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ford Mustang Shelby GT500 Code Red-ն ունի ստանդարտ 5,4 լիտրանոց V8, իսկ մեխանիկական կոմպրեսորի փոխարեն՝ երկու Kona տուրբին:
Շարժիչի հզորությունը ստանդարտ 760 ձիաուժից հասցվել է Ա-92 բենզինի դեպքում 1000, իսկ E85 կենսաէթանոլի դեպքում՝ 1300 ձիաուժի: Մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է մոտ 3 վայրկյան։ Առավելագույն արագությունը գերազանցում է 300 կմ/ժ-ը։
Մեքենան կարտադրվի 30 օրինակով։