
Tesla-ն կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները

Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները:
Այս մասին ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը հաջորդած համաժողովի ժամանակ։
«Հիմա ճիշտ ժամանակն է մեր առաջնորդությունն ամրապնդելու համար, և մենք կշարունակենք հնարավորինս արագ ներդրումներ կատարել աճի մեջ »,- նշել է Մասկը՝ նկատի ունենալով Tesla-ի արտադրանքի գների իջեցումը։
Ըստ աղբյուրի՝ Tesla-ի համախառն եկամտաբերությունն առաջին եռամսյակում նվազել է մինչև 19,3%, ինչը 10 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա ռեկորդային մակարդակից:
Ընկերությունն այս տարի արդեն վեց անգամ իջեցրել է գները ամերիկացի գնորդների համար։