Բաժիններ՝

Mercedes Benz-ը ներկայացրել է 815 ձիաուժ հզորությամբ AMG SL Roadster-ը

Գերմանական Mercedes Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր Mercedes-AMG SL ռոդսթերի առաջատար տարբերակը՝ E Performance հիբրիդային մոդելը:

E Performance ուժային համակարգը ներառում է 610 ձիաուժ հզորությամբ 4 լիտր V8 բենզինային տուրբո շարժիչ, 14 ձիաուժ հզորությամբ RSG մեկնարկիչ-գեներատոր և 205 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ:

Հիբրիդն ունի 6,1 կՎտժ մարտկոց, որն ապահովում է մինչև 13 կմ ընթացք:

Mercedes AMG SL 63 S E Performance-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի 2024 թվականին։ Մոդիֆիկացիայի արժեքը, որը դարձել է մոդելի պատմության մեջ ամենահզորը, դեռ չի հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս