
Hyundai-ն այս տարվա մարտին կներկայացնի բոլորովին նոր Solaris մոդելը

Hyundai ընկերությունն այս տարվա մարտին բոլորովին նոր Solaris մոդելը կներկայացնի։
Autocar-ի տվյալներով՝ «բյուջետային» ավտոմեքենայի հաջորդ սերունդը հավաքման գծին կհայտնվի գարնանը, իսկ Հնդկաստանում արտադրված մեքենաների մեծ մասը կարտահանվի։ Տեղական արտադրության ծավալը 40-ից կհասնի 70 000-ի։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նոր Hyundai Solaris/Verna-ն կզրկվի իր դիզելային շարժիչից և կստանա նոր 1,5 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչ, սակայն բազային սեդանը կպահպանի մթնոլորտային շարժիչը։
Սպասվող նորամուծությունների ցանկում Hyundai Solaris/Verna-ն BN7i ծածկանունով է, դիզայնը «ավագ» Elantra-ի և Grandeur-ի ոգով է, տեխնոլոգիան՝ ADAS կիսաինքնավար վարման, գրում է Motor-ը։
Hyundai-ն մտադիր է նոր Solaris-ն արտահանել Լատինական Ամերիկա և Մերձավոր Արևելք, սակայն զարգացած երկրներում B-սեգմենտի սեդանները թոշակի են անցնում։ Solaris-ի նախորդն այլևս չի առաջարկվում ԱՄՆ-ում, իսկ Եվրոպայից ու Ավստրալիայից շուտով «ազգակից» Kia Rio-ն կվերանա։