Թուրքիան վիզային ռեժիմից ազատել է Սիրիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց

Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է որոշում, ըստ որի Սիրիայի դիվանագիտական ​​անձնագիր ունեցող անձինք Թուրքիա մուտք գործելու համար կազատվեն վիզայից։

Դիվանագիտական անձնագիր ունեցող Սիրիայի քաղաքացիները զբոսաշրջային նպատակով Թուրքիա այցելելու դեպքում յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում կարող են երկրում մնալ մինչև առավելագույնը 90 օր՝ առանց վիզայի։ Նրանք նաև Թուրքիայի տարածքով տարանցիկ անցումների դեպքում էլ կազատվեն վիզա ստանալու պահանջից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31