Volkswagen-ը կարող է 400 մլն եվրո վաստակել գազի վերավաճառքից. Bloomberg

Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը կարող է մոտ 400 միլիոն եվրո վաստակել՝ 2020 թվականին ցածր արժեքով ձեռք բերված գազի վերավաճառքից, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության զրուցակիցների կարծիքով՝ գումարները, որոնք Volkswagen-ը կստանա նման վաճառքից, կկարողանան փոխհատուցել ածուխի օգտագործման ծախսերը եւ ծածկել մեքենաների փոխարինման ու արդիականացման հետ կապված ծախսերը։

Նշվում է, որ կոնցեռնը նախատեսում է վաճառել մոտ 253 միլիոն խմ գազ, ինչը բավարար է, մեկ տարվա ընթացքում, գազով ջեռուցմամբ 200 հազար տան էներգիա մատակարարելու համար։ Volkswagen-ը ցանկանում էր օգտագործել այս վառելիքը 2023 թվականին Վոլֆսբուրգ քաղաքի իր երկու էլեկտրակայաններում՝ ածուխի օգտագործումը նվազեցնելու նպատակով։

Գազը, որը գերմանական ընկերությունը նախատեսում է վաճառել, ավտոարտադրողը գնել է 2020 թվականին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 316,5 դոլարով։ Այժմ շուկայական գինը գերազանցում է հազար խորանարդ մետրի դիմաց 2000 դոլարը։

Տեսանյութեր

Լրահոս