Բաժիններ՝

Tesla-ն 1,6 մլն էլեկտրամոբիլ է հետ կանչել Չինաստանում

Ամերիկյան Tesla ընկերությունն ավելի քան 1,6 միլիոն էլեկտրամոբիլ է հետ կանչում Չինաստանից՝ ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի շուկայական կարգավորման պետական ​​վարչության հայտարարությունը:

Tesla-ի կողմից ծրագրային ապահովման թարմացումը կիրականացվի հեռավար կերպով․ սա Չինաստանում բնութագրվում է որպես ապրանքի հետկանչ։ Այն կտարածվի 2014-2023 թվականներին արտադրված մեքենաների, մասնավորապես՝ չինական արտադրության Model 3-ի և Model Y-ի, ինչպես նաև ներմուծված Model S-ի և Model X-ի վրա:

Թարմացումն ուղղված է ավտոպիլոտի համակարգի շտկումներին, որի պատճառով արձանագրվել են մի շարք վթարներ։

Բացի այդ, ներկրված 7500 Tesla-ներ դռների կողպման համակարգի հետ կապված խնդիր ունեն։

Tesla-ի բաժնետոմսերի գինը 0,3 %-ով նվազել է հունվարի 5-ի նախնական սակարկություններում:

Tesla-ի երկրորդ խոշորագույն շուկայում այս հետկանչից առաջ ավտոարտադրող ընկերությունը դեկտեմբերին ԱՄՆ-ում հետ էր կանչել ավելի քան 2 միլիոն էլեկտրամոբիլ՝ ավտոպիլոտի համակարգը թարմացնելու համար։ Բացի այդ, ավելի քան 120 հազար ավտոմեքենա հետ էր կանչվել՝ դռների կողպման համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031