Բաժիններ՝

Գերմանիան առգրավել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավ՝ բեռնված 40 մլն եվրոյի նավթով

Գերմանիայի մաքսային ծառայությունը առգրավել է «Իվենտին» (Eventin) անունով ռուսական լցանավը՝ բեռնված մոտ 100 հազար տոննա նավթով, որի շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 40 միլիոն եվրո։ Լցանավը ձերբակալվել է Բալթիկ ծովում՝ Ռյուգեն կղզու ափերի մոտ, որտեղ այն խարսխված էր 2024 թվականի հունվարի կեսերից։

Նշվում է, որ մինչ մաքսային մարմինների կողմից առգրավման հրամանի կայացումը, Գերմանիայի մի շարք գերատեսչություններում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունեցել՝ կապված նավի հետագա ճակատագրի հետ։ Ներկայումս գերմանական իշխանությունները գնահատում են, թե ինչպես և որտեղ կարող են ապահով կերպով տեղափոխել նավթը լցանավից, ինչպես նաև՝ ինչ միջոցներ ձեռնարկել նավի նկատմամբ։ Հնարավոր է, որ լցանավը հետագայում վերանվանվի։

Der Spiegel-ի գնահատմամբ՝ այս որոշմամբ Գերմանիան Ռուսաստանի Դաշնությանը հստակ ազդանշան է հղում, որ չի հանդուրժելու Բալթիկ ծովով ռուսական նավթի տարանցումը, հատկապես այն դեպքերում, երբ առկա է «ստվերային նավատորմի»՝ միջազգային պատժամիջոցներից խուսափելու նպատակով ձևավորված ցանցի հետ առնչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31