Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել

Մոսկվան և Կիևը, հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, փոխանակել են ռազմագերիների ևս մեկ խումբ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ռուսաստանցի զինծառայողների ևս մեկ խումբ է վերադարձվել ուկրաինական գերությունից, փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ։

Իր հերթին, ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի՝ կողմերը փոխանակել են ծանր վիրավորված և ծանր հիվանդ ռազմագերիների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են այդ փոխանակումներն իրագործելու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս