Բաժիններ՝

Իսրայելը կարտաքսի 8 ակտիվիստի, այդ թվում՝ ԵԽ ֆրանսիացի պատգամավորի

Իսրայելը մտադիր է հարկադիր կերպով արտաքսել 8 պաղեստինամետ ակտիվիստի, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորի: Այս մասին հայտնում է Reuters–ը:

3 օր առաջ իսրայելական նավատորմը արգելել էր նրանց նավարկել դեպի Գազա: Բարեգործական նավի 12 հոգանոց անձնակազմի 4 այլ անդամներ, այդ թվում՝ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, համաձայնվել էին կամավոր լքել Իսրայելն օրեր առաջ՝ նավատորմի կողմից նրանց ափ դուրս բերելուց մի քանի ժամ անց։

Անձնակազմի մյուս 8 անդամները հրաժարվել են մեկնել՝ մեղադրելով Իսրայելին անօրինական գործողությունների մեջ: Նրանք կալանքի տակ են, մինչ Իսրայելի դատարանը կվերանայի նրանց կարգավիճակը։

Այնուամենայնիվ, Իսրայելի «Ադալահ» իրավապաշտպան խումբը, որը իրավաբանական օգնություն է տրամադրել ակտիվիստներին, հայտարարել է, որ խումբը պարտվել է հայրենադարձության դեմ պայքարում։  Նրանց հայտարարությունում նշվում է, որ որ Եվրախորհրդարանի անդամ Ռիմա Հասանը և ևս 5 ակտիվիստներ տեղափոխվել են Թել Ավիվի օդանավակայան և առաջիկա 24 ժամվա ընթացքում կարտաքսվեն երկրից: Անձնակազմի մյուս 2 անդամները կարտաքսվեն հունիսի 13–ին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս