Բաժիններ՝

Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է թե՛ Ռուսաստանից, և թե՛ Ուկրաինայից, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություններ չկան։

Այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը։

«Ես շատ հիասթափված եմ Ռուսաստանից: Բայց ես հիասթափված եմ նաև Ուկրաինայից: Որովհետև կարծում եմ, որ կարող էին գործարքներ կնքվել: Շատ կարևոր է դրան հասնել արյունահեղությունը դադարեցնելու համար», – ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան ու Ռուսաստանը շաբաթական 5-6 հազար մարդ են կորցնում։ Սրանք «հիմնականում զինվորականներ» են, բայց նաև քաղաքացիական անձինք, քանի որ նրանց էլ են հրթիռակոծում։

«Ինչպե՞ս կցանկանայիք ապրել շենքում, եթե իմանայիք, որ երեկոյան մեծ հավանականություն կա, որ հրթիռը կհարվածի դրան, սարսափելի է։ Այդպես ապրելը պետք է սարսափելի լինի»,- հավելել է նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30